Դերասանուհի Էվա Խաչատրյանը վերջերս է վերադարձել Հայաստան: Նա ամառային հանգիստն անցկացրել է Միացյալ նահանգներում, վայելել արձակուրդը, նոր ու դրական լիցքերով ստացել: Օգտվելով առիթից գեղեցկուհին նաև անկրկնելի ֆոտշարք է արել: Էվան BlogNews.am-ին է տրամադրել որոշ լուսանկարներ, պատմել ֆոտոշարքի մտահղացման ու կերպարի մասին:
Բնությանը միաձուլված և ներդաշնակ. Ծաղկային կոմպոզիցիա ու եթերային գույներ. Ֆոտոշարք, որտեղ գերակշռում է միստիկ ոգին. Էվայի կարծիքով այն տպավորիչ է ստացվել ու բնորոշում է իրեն՝ վայրի ու կրքոտ, միաժամանակ նաև նուրբ ու կանացի. «Հեղինակը իմ լավ ընկեր Սեդան է: Նրա հետ երկրորդ անգամ եմ աշխատում: Ի սկզբանե այլ տարբերակ էինք մտածել, տաղավարային ինչ-որ բան էինք ուզում, բայց համապատասխան զգեստներ չկարողացա գտնել ու որոշեցինք այլ ուղղությամբ մտածել: Այս կերպարի ոճով Սեդայի հետ միասին ենք զբաղվել: Կարծում եմ՝ բավականին հաջող է ստացվել»:
Էվան խոսքով ֆանտաստիկ հանգիստ է վայելել Նահանգներում.«Մենակ եմ մեկնել հանգստի: Ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրինք, շրջագայեցի, հետաքրքիր վայրերում եղա: Մի խեսքով մեծ բավականություն եմ ստացել»:
Ի դեպ, դերասանուհու Ամերիկա մեկնելու պատճառներից է եղել նաև մտերիմներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելը: Դերասանուհու համար այժմ աշխատանքային բուռն շրջան է: Կամերային թատրոնում պատրաստվում են նոր «Կաբարե» ներկայացմանը, շուտով կսկսվի նաև «Կայարան» հեռուստասերիալի նկարահանումները: Այլ նախագծերից առաջարկներ ևս կան, որոնց մասին դերասանուհին խոստացավ ավելի ուշ պատմել:
Աղբյուրը՝ BlogNews