Չնայած սննդակարգը շտկելիս մարդիկ հաճախ են լսում ջրի օգտագործման մասին, մինչ այժմ գոյություն չունեն գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են ջրի օգտագործման արդյունավետությունը։ Marketium.ru-ն գրում է, որ վերջերս բրիտանացի հետազոտողները որոշել են վեր հանել՝ ուտելուց 30 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմելը կունենա նույն արդյունքը, ինչ դիետաները։ Արդյունքը դրական է եղել:

12 շաբաթ անց այն մարդիկ, ովքեր ուտելուց 30 րոպե առաջ 2 բաժակ ջուր են խմել, գրեթե կես կիլոգրամ ավելի շատ քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր հետևել են սննդակարգի՝ կալորիաներ հաշվելով։ Հետազոտողներն առաջին խմբի մասնակիցների հաջողությունը կապել են հեղուկի օգտագործման հետ, որը հագեցրել է նրանց օրգանիզմը և նվազեցրել քաղցի զգացումը։

Առողջ ապրելակերպի մասին կայքերից մեկի լրագրողը որոշել է փորձարկել այս մեթոդը։ Առաջին օրը նա կշռել է 57 կիլոգրամ։ Երկու շաբաթվա ընթացքում նա ուտելուց առաջ 2 բաժակ ջուր է խմել։ Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց նկատել է, որ այլևս չի ուտում ամբողջ սնունդը, ինչպես նաև՝ բավական շատ էներգիա է ստանում։ Երկրորդ շաբաթվա ավարտին նա 56.3 կգ է եղել՝ 700 գրամ պակաս նախկին քաշից։

loading...