Համեղ, հագեցնող, սննդարար… վարսակի փաթիլները պատրաստելու բազմազան եղանակներ կան։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է, թե ինչու է հարկավոր ամեն առավոտ վարսակի փաթիլներ օգտագործել։
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։ Սննդակարգում մեծ քանակով վնասակար ճարպերի ներառման արդյունքում արյան մեջ խոլեստերինի մակարդակը զգալիորեն բարձրանում է։ Վարսակի փաթիլների օգտագործումը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Հոգ է տանում սրտի առողջության մասին։ Վարսակի փաթիլները կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կես բաժակ վարսակի փաթիլները 2 գրամ բջջանյութ են պարունակում։ Եթե առավոտյան վարսակի փաթիլներ եք օգտագործում, օրգանիզմը ստանում է բջջանյութի անհրաժեշտ քանակի մի մասը։
Հագեցածության զգացում է հաղորդում։ Վարսակի փաթիլները հրաշալիորեն հագեցնում են քաղցը և հնարավորություն տալիս խուսափել ընթացքում այլ սննդի օգտագործումից։
Հակաօքսիդանտներ է պարունակում։ Օրգանիզմում կուտակվող ազատ ռադիկալները մի շարք խնդիրների առաջացման պատճառ են դառնում։ Վարսակի փաթիլները բաղադրիչներ են պարունակում, որոնք կարող են չեզոքացնել ազատ ռադիկալները, օրգանիզմը պաշտպանել դրանց վնասակար ազդեցությունից։
Էներգիա է հաղորդում։ Եթե առավոտյան թուլություն եք զգում, փորձեք վարսակի շիլա օգտագործել։ Այն պարզ ածխաջրեր է պարունակում, որոնք վերածվում են գլյուկոզայի, ապա՝ էներգիայի։ հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում վարսակի փաթիլներն առավոտյան օգտագործել։
Իջեցնում է զարկերակային ճնշումը։ Վարսակի փաթիլներն օգտակար են ոչ միայն սրտի և արյան, այլև անոթների համար։ Վարսակի փաթիլները բջջանյութ են պարունակում, որը հարկավոր է հիպերտոնիայով տառապող մարդկանց։
Օգնում է դիաբետի բուժմանը։ Վարսակի փաթիլները հնարավորություն են տալիս վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։
Ամրացնում է շնչառական օրգանների առողջությունը։ Վարսակի փաթիլներն օգնում են բրոնխիտի, ֆարինգիտի, մրսածության դեպքում։ Վարսակի փաթիլները խորհուրդ է տրվում նաև բոլոր նրանց, ովքեր ծխում են կամ թողել են ծխելը. այն մաքրում է թոքերը։
Ամրացնում է իմունային համակարգը։ Երբ օրգանիզմի պաշտպանողական ուժերը թուլանում են, միկրոօրգանիզմները, բակտերիաներն ու վարակները կարող են հեշտությամբ հայտնվել օրգանիզմում և հիվանդություններ առաջացնել։ Վարսակի փաթիլների շնորհիվ իմունիտետն ամրանում է, ինչի արդյունքում օրգանիզմը կարողանում է պայքարել վարակների դեմ։
Կանխարգելում է փորկապությունը։ Վարսակի փաթիլներն օգտակար են նաև աղիների համար։
Եթե փորկապությունն անհանգստացնում է ձեզ, խորհուրդ է տրվում ամեն առավոտ 3 ճաշի գդալ վարսակի փաթիլ ուտել նարնջի հյութի հետ։
Եթե յուրաքանչյուր առավոտ վարսակի փաթիլներ օգտագործեք, ձեզ այլևս չեն անհանգստացնի որովայնի փքվածությունը, ծանրությունը և այլ տհաճ երևույթներ։
Վարսակի փաթիլներն աղիները մաքրում են կուտակված տոքսիններից և շլակներից։
Միզամուղ հատկություն ունի։ Վարսակի փաթիլների օգտագործումը խթանում է միզարձակումը։ Այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր օրգանիզմում հեղուկի կուտակման հետ կապված խնդիր ունեն։