Չնայած՝ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, շոումեն, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը կարողանում է ժամանակ գտնել ընտանեկան արձակուրդի համար, իսկ հնարավորության դեպքում գործնական ճամփորդությունները եւս հաճույքով համատեղում է հանգստի հետ: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ այս անգամ կնոջ եւ երեխաների հետ այցելել է Չինաստան, ընկերների հետ էլ վերոնշյալ երկրորդ տարբերակով լավ ժամանակ է անցկացրել Նորվեգիայում:

 
Արմեն Պետրոսյանը
 


«Անկախ ամեն ինչից՝ կարողանում եմ միշտ գտնել ժամանակ հանգստի համար, պարտադիր երեխաները նույնպես ճամփորդում են մեզ հետ: Ինչ վերաբերում է համատեղելուն, օրինակ՝ նոյեմբերին պետք է մեկնենք ԱՄՆ՝ համերգների, եւ քանի որ ելույթներն իրար հաջորդող օրերի չեն, պետք է մնանք մեկ ամիս: Ստացվում է, որ հանգիստն ու գործը համատեղել ստացվում է:)»,-նշել է նա: 

Խոսելով «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր՝ Էլեն Ասատրյանի մարմնավորած կերպարի մասին՝ Մենչն ասել է.«Քանի որ Արսենն արդեն կայացած ու հայտնի երգիչ է, մեզ պետք էր մի մարդ, ով կխանգարի նրան, իսկ ավելի լավ կերպար, քան լրագրողն է, չէինք կարող պատկերացնել: Դասական լրագրող չէ, այլ իր շահն ունեցող աղջիկ, ով նաեւ սիրում է տղային, այսինքն՝ ոչ թե շեշտը դրվել է մասնագիտության, այլ ավելի շատ անձնական գործոնի վրա»։

 
Արմեն Պետրոսյանի ընտանիքը
 


Օրվա պլանավորման, նախագծերի եւ ընտանիքին ժամանակ տրամադրելու մասին էլ նա հետեւյալն է ասել.«Գրաֆիկս շատ հագեցած է, ընտանիքս արդեն սովոր է, քանի որ հասկանում են, թե պրոդյուսերությունն ինչ ծանրաբեռնված աշխատանք է: Նոր ծրագրեր շատ կան, բայց գերադասում եմ դրանց մասին խոսել, երբ հստակ կլինեն, իսկ ընտանիքում դժգոհություններ, լավ է, որ դեռ չկան:)»։

Աղբյուրը՝ Bravo.am

loading...