Շերը բացահայտել է իր երիտասարդության գլխավոր գաղտնիքը


Դիտումներ ` 291

Շերը բացահայտել է իր երիտասարդության գլխավոր գաղտնիքը

Շերը պատմել է, թե ինչ է պետք բարեկազմ արտաքինը պահպանելու համար։ People-ին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ իր հիմնական գաղտնիքը «պլանկա» վարժությունն է։

«Վարժությունը սկզբում կատարում էի 30 վայրկյան և այն ժամանակ կարծում էի` չեմ դիմանա, կմեռնեմ։ Այժմ 3-5 րոպե մարզվում եմ», — պատմել է Շերը People-ին տված հարցազրույցում։

Երիտասարդության երկրորդ բաղադրատոմսն, ըստ Շերի, սեփական «ես»-ը չկորցնելն է։ «Իմ ոճը խելահեղ է, քանի որ ես երբեք չեմ վախեցել խելագար բաներ անելուց։ Սակայն տանը ես թափառականի տեսք ունեմ. սվիտեր եմ հագնում, մազերս էլ փաթաթում եմ գլխիս»։

Նա մեծ նշանակություն է տալիս մաշկի խնամքին։ «Տարբեր միջոցներ եմ օգտագործում», — նշել է երգչուհին։

Աղբյուրը՝ 168.am

 
loading...
Փակել