BRAVO.am-ը պատմել է, որ Օլյա Հակոբյանը նկարահանվում է նոր` «Վերջին գործարք» 24 մասանոց հեռուստանովելում: Մեզ հետ ունեցած վերջին զրույցում դերասանուհին առաջին անգամ խոսել է նաեւ ամուսնալուծության մասին:
Օլյա Հակոբյանը եւ Աբել Աբելյանն ամուսնալուծվել են
Պարզվում է` Օլյան եւ դերասան Աբել Աբելյանը վաղուց միասին չեն.«Երկար ժամանակ է՝ բաժանված ենք: Չեմ ուզում խոսել մանրամասների մասին եւ ոչ էլ որեւէ բան բացատրել: Սա իմ անձնական կյանքն է, իսկ անձնականի մասին չեն խոսում հանրային ձեւով»,-ասել է նա:
Փոքրիկ Ռոբերտը
Դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ անկախ ամեն ինչից, ինքն ու նախկին ամուսինը լավ հարաբերություններ ունեն եւ միմյանց աջակցում են որդիների խնամքի հարցում:
Նշենք, որ Օլյան եւ Աբելը երկու որդի ունեն՝ 4 տարեկան Էրիկը եւ երեք տարեկան Ռոբերտը:
Աղբյուրը՝ Bravo.am
loading...