Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկը» հեռուստասերիալում դերասան Արտաշես Ալեքսանյանի բացակայությունը նոր ասեկոսեների պատճառ է դարձել: Դերասանի վերջին հարցազրույցը էլ ավելի է սրել տարածված խոսակցությունները, որտեղ նշել էր, թե նախօրոք կանխազգացել է, որ նոր նախագծում չի լինելու:
 
Life.panorama.am-ը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ, մեզ հետ զրույցում նա բացառեց իր եւ Արտաշես Ալեքսանյանի միջեւ կոնֆլիկտը.
 
«Տարածված կարծիքները բացարձակապես անհիմն են, ես մեծ ջերմությամբ զանգել եմ իրեն, շնորհավորել կոչման համար, նաեւ պայմանավորվել հանդիպել նրա հետ, քանի որ շատ ենք կարոտել միմյանց: Մարդիկ պետք է նկատած լինեին, որ մեր հին դերասանական կազմից միայն Արտաշես Ալեքսանյանը չէ, որ ներկա չէ: Սա նորմալ է, քանի որ կար միտում նախագիծը սկսել նոր, թարմ դերասանական կազմով: Որքան էլ դերասանները իրենց գործում վարպետ լինեն, միեւնույն է, հանդիսատեսի աչքը հոգնում է, նրանք չեն կարող անընդհատ նույն դեմքերին տեսնել: Ուստի, նոր դերասանների ընտրությունը նպատակային, տրամաբանական, պրոֆեսիոնալ ու ճիշտ էր»,- նշեց Դիանա Գրիգորյանն ու ավելացրեց.
 
«Ես առհասարակ ոչ մի դերասանի հետ խնդիր չունեմ, մարդիկ տարիներ շարունակ համերաշք աշխատում են, բայց գալիս է պահ, երբ փոփոխությունները անհրաժեշտ են: Անշուշտ, կան դերասաններ, որոնցից ուղղակի հրաժարվել չենք կարող, սակայն նրանց մուտքը կանենք մի փոքր ուշ: Գոնե մեկնարկը թարմ դերասաններով պետք է լիներ, իսկ առաջիկայում մեր դերասաններից շատերը կմիանան մեզ: Ես իմ խմբին շատ եմ սիրում, ու ինչպես ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ ոչ թե իմ խմբից մարդիկ են հեռացել, այլ իմ խումբը համալրվել է մեզ համար նոր մարդկանցով. մեր ընտանիքից մարդ չի հեռացել, մեր ընտանիքը մեծացել է»:
 
Մեր նկատառմանը, թե Արտաշես Ալեքսանյանը առաջիկայում հնարավո՞ր է  միանա «Նռան հատիկ» հեռուստասերիալին, պատասխանեց.
«Իհարկե, շատ հնարավոր է, բայց ոչինչ հստակ չէ»:
 
Աղբյուրը՝ panorama.am
loading...