Օրգանիզմն աղտոտող նյութերը խիստ բացասաբար են ազդում իմունային համակարգի վրա, ինչի հետևանքով օրգանիզմը ճիշտ չի արձագանքում մակաբույծներին: Հետևաբար՝ ի հայտ է գալիս մակաբուծային վարակ:

Մակաբույծների ազդեցություը ոչ միշտ է անմիջապես երևում և ոչ բոլոր մակաբույծներն են վտանգավոր կյանքի համար, սակայն նույնիսկ ոչ շատ վտանգավոր մակաբույծները կարող են առաջացնել տհաճ ախտանշաններ և զգալիորեն վատացնել առողջական վիճակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մակաբուծային վարակի մասին վկայող 8 հիմնական ախտանշանները:

 

1.      Հոգնածության զգացում

Առհասարակ մակաբուծային վարակից տառապող հիվանդներից շատերն են գանգատվում քրոնիկ հոգնածությունից: Մեծ մասամբ՝է հիմնական պատճառը պարզագույնների դասին պատկանող մակաբույծներն են, որոնք կարող են գտնվել խմելու ջրի մեջ:

 

2.      Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունից տառապող մարդկանց գրեթե 50%-ի օրգանիզմում կա մակաբույծ, որը կոչվում է blastocystis hominis և տարածվում է օրալ ֆեկալ ճանապարհով: Օրինակ՝ մարդը կարող է վարակվել զուգարան այցելելուց հետո առանց ձեռքերը լվանալու սնունդ պատրաստելու կամ ուտելու հետևանքով: Ներկայում շատ վտանգավոր է նաև սնվելիս բջջային հեռախոսներ օգտագործելը, քանի որ այդ սարքերի վրա մեծ քանակությամբ ախտածին մանրէներ ու մակաբույծների ձվեր են լինում:

 

3.      Մաշկ

Տզերը մակաբույծներ են, որոնք ներթափանցում են մաշկի մեջ և ձվադրում, ինչը կարող է դառնալ ալերգիկ ռեակցիայի պատճառ՝ դրսևորվելով ցանի, էկզեմաների և նորագոյացությունների տեսքով:

 

4.      Անքնություն

Կլոր որդերը բնակվում են հողի մեջ և օրգանիզմում են հայտնվում բերանի կամ մաշկի միջոցով: Կլոր որդով օրգանիզմի ախտահարման ախտանշաններից մեկն անքնությունն է: Բացի այդ, այս որդերը կարող են հայտնվել աղիներում՝ առաջացնելով օգտակար բակտերիաների դիսբալանս:

 

5.      Քաշի հետ կապված խնդիրներ

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակաբույծները կարող են հանգեցնել նաև մետաբոլիկ համախտանիշի առաջացման (նյութափոխանակության խանգարում), որի հիմնական ախտանշանը ճարպակալումն է:

 

6.      Հոդացավեր

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակաբուծային վարակի հիմնական ախտանշանը պոլիարթրիտն է: Մեկ այլ ուսումնասիրության տվյալներով՝ մակաբույծների և բորբոքային գործընթացների (Կրոնի հիվանդություն, ռևմատոիդ արթրիտ, ցրված սկլերոզ) միջև կա անմիջական կապ:

 

7.      Անեմիա (սակավարյունություն)

Անեմիան արյան ամենատարածված հիվանդությունն է, որը մեծ մասամբ պայմանավորված է լինում անկիլոստոմների առկայությամբ: Այս որդերը սովորաբար բնակվում են հողում և կարող են օրգանիզմն ներթափանցել մաշկի միջոցով: Դրանք սնվում են արյունով, ինչի հետևանքով առաջանում է էրիթրոցիտների դեֆիցիտ և անեմիա:

 

8.      Մարսողության հետ կապված խնդիրներ

Աղիքային մակաբույծները կարող են դառնալ մարսողության հետ կապված խնդիրների պատճառ և առաջացնել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են որովայնի ցավերն ու ջղաձգումները: Աղիքային մակաբույծների շարքին են դասվում ասկարիդները, սրատուտը և երիզորդները:

 

Աղբյուրը՝ tert.am

loading...