Հաճախ մենք մեր մարմնի վրա նկատում ենք կարմիր կետեր հիշեցնող խալեր, որոնք, որպես կանոն, լինում են փոքրիկ ու մուգ կարմիր (երբեմն ավելի բաց) գույնի և սովորաբար հանդիպում են պարանոցի, կրծքավանդակի ու մեջքի հատվածում: Econet.ru-ն ներկայացրել է, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները և արդյո՞ք այդ կետերը վնասակար չեն:
Փոքրիկ կարմիր կետերը, որոնք հանկարծակի հայտնվում են մարմնի վրա, ստիպում են մարդկանց անհանգստանալ: Դրանք չեն ցավում, սակայն այդքան էլ գեղեցիկ չեն: Մարդիկ հաճախ մտածում են, թե որո՞նք են դրանց առաջացման պատճառները, գուցե խնդիրը սննդակարգի մե՞ջ է կամ կարո՞ղ է դա լինել որևէ հիվանդության ախտանշան: Հարկ է նշել, որ դրանք այդքան էլ վտանգավոր չեն, սակայն մաշկի փոփոխությունները վերահսկել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է:
Որո՞նք են մարմնի վրա կարմիր կետերի առաջացման պատճառները
Ոմանք իրենց խալերը համարում են գրավիչ, սակայն, փաստացի, դրանք մաշկի պիգմենտների փոփոխությունն են և պետք է վերահսկվեն: Կարմիր կետերի գիտական անվանումն է կարմիր նևուս կամ անգիոմա: Դրանք, որպես կանոն, առաջանում են բաց մաշկ ունեցողների կամ միջին տարիքի անձանց մոտ:
Ինչպես արդեն նշվել է, դրանք առողջության համար վնասակար չեն, սակայն եթե հայտնվում են շատ քանակությամբ ու հաճախ, նշանակում է, որ ձեր օրգանիզմում տեղի են ունենում որոշ փոփոխություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Մեծ մասամբ, ըստ մասնագետների, կարմիր խալերի առաջացումը պայմանավորված է լինում լյարդի խնդիրներով:
Բացի այդ, դրանք կարող են նաև առաջանալ սխալ սննդակարգի արդյունքում, երբ աղիներում ու լյարդում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ:
Դրանք կարող են նաև պայմանավորված լինել արյունատար անոթների անոմալ աճով:
Կարմիր կետերը հիմնականում լինում են 1-4 մմ և կարող են գտնվել թևատակերի, սեռական օրգանների, կրունկների, կրծքի, մեջքի, ձեռքերի, ոտքերի հատվածներում և մարմնի այլ մասերում:
Հագուստով չծածկված հատվածներում կարմիր կետերի առաջացումը կարող է նաև պայմանավորված լինել արևի տակ շատ գտնվելով, ուստի պետք է լինել ուշադիր:
Եթե այդ խալերը շոշափելիս նկատվում են անհարթություններ, իսկ դրանց մակերեսը գերազանցում է 6 մմ-ը, անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել մաշկաբանի հետ:
Երեխաների մաշկի վրա նույնպես կարող են հայտնվել նման խալեր: Անհրաժեշտ է պարբերաբար զննել նրանց մաշկը՝ հետագա բարդություններից խուսափելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Հաճախ այդ խալերը կարող են կրել ժառանգական բնույթ:
Բացի այդ, կանաց օրգանիզմում աննկատ հորմոնալ տատանումները նույնպես կարող են հանգեցնել կարմիր կետերի առաջացմանը:
Եվ վերջապես՝ դրանք պարզապես կարող են պայմանավորված լինել տարիքով:
Ախտորոշումը
Կարմիր խալերի հայտաբերման դեպքում պետք չէ վախենալ ու անհանգստանալ, քանի որ դրանք վտանգավոր չեն ու բուժման կարիք չկա: Անհրաժեշտ է անել հետևյալը.
Եթե խալերը ի հայտ են գալիս մեծ քանակությամբ կրծքի հատվածում, պետք է դիմել բժշկի: Մեկը կամ երկուսը մեծ նշանակություն չունեն, սակայն մեծ քանակությամբ խալերը կարող են լինել առողջական լուրջ խնդիրների հետևանքով:
Նաև մեծ նշանակություն ունի խալերի ձևը: Անհավասար խալերի դեպքում նույնպես անհրաժեշտ է այցելել բժշկի:
Պետք է ուշադրություն դարձնել դրանց գույնին: Եթե դրանք կարմիր են, անհանգստանալու կարիք չկա, սակայն եթե դրանք հետզհետե մգանում են, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Բուժումը և կանխարգելիչ միջոցները
Մասնագետները պնում են, որ այս խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար մաքրել աղիներն ու հետևել լյարդի վիճակին:
Անհրաժեշտ է օրվա ընթացքում խմել նվազագույնը 2 լիտր ջուր:
Բացի այդ, պետք է հնարավորինս շատ ուտել թարմ մրգեր ու խմել բնական հյութեր: Այս հարցում ամենաօգտակարներն են գազարը, նեխուրը (сельдерей) և արտիճուկը (артишок):
Սննդակարգի մեջ պետք է ներառել նաև ձիտապղի յուղ ու ավոկադո:
Շատ օգտակար է նաև առավոտյան կիտրոնի հյութ խմելը:
Օրվա ընթացքում անհրաժեշտ է առնվազն 2 բաժակ հյութ խմել (ցանկալի է լոռամրգի, արքայախնձորի, նռան և այլն):
Պետք է հնարավորինս քիչ կաթնամթերք օգտագործել (կարելի է փոխարինել բուսական կաթով):
Օրական մեկ անգամ կարելի է ընդունել խատուտիկի թուրմ. այն հիանալի մաքրող միջոց է:
Բացի ճիշտ սննդակարգից, կարմիր խալերի առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է նաև պաշտպանվել արևի վտանգավոր ազդեցությունից: Այս հարցում կարող են օգնել արևապաշտպան քսուքները և մաշկը խոնավեցնող միջոցները: Անհրաժեշտ է նաև խուսափել 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում փողոց դուրս գալուց և օգտագործել հնարավորիս շատ վիտամին C-ով հարուստ սնունդ:
Որպես կանոն կարմիր կետերը, մեկ անգամ հայտնվելով, արդեն չեն անհետանում: Եթե դրանք խանգարում են, ապա դրանցից ազատվելու համար կարելի է դիմել բնական միջոցների օգնությանը: Կարելի է ամեն օր սոխի հյութով վիրակապեր կամ վիտամին C-ի հաբեր դնել, մինչև խալերի անհետանալը:
Ամեն դեպքում, պետք է հիշել, որ շատ ավելի ճիշտ կլինի խալերի առաջացումը կանխելը, քան դրանցից ազատվելը: Պարզապես անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի և թույլ չտալ, որ օրգանիզմում տոքսիններ ու վնասակար նյութեր հավաքվեն:
Աղբյուրը՝ tert.am