Եթե Դուք իսկապես սիրում եք պատրաստել, ապա Ձեզ բացարձակապես չի զարմացնի այն փաստը, որ բանանն օգտագործվում է բազմաթիվ բաղադրատոմսերում: Առավել ևս, որոշ սիրելի ուտեստներում, ինչպիսիք են պուդինգը և պաղպաղակը, այն հանդիսանում է առանցքային բաղադրիչ: Այս ցուցակը կարելի է անընդհատ շարունակել: Բայց, ինչպես հաղորդում է onedio.ru-ն, կա մի առասպել, որի պատճառով մարդկանց որոշակի խումբ երբեք չի դիպչում այդ մրգին:
Միֆի էությունը
- Շշուկներ էին պտտվում, որ մինչև հղիանալը բանանի օգտագործումը մեծացնում է տղա երեխա ունենալու շանսերը:
- Այսպես, որոշ կանայք, ովքեր պլանավորում էին հղիանալ մոտակա ժամանակներում և ցանկանում էին աղջիկ ունենալ, ընդհանրապես հրաժարվում էին բանանից:
- Իհարկե, կողքից այս ամենը կարող է լիակատար հիմարություն թվալ, եթե չլիներ մի հետազոտություն, ըստ որի՝ իրականում այստեղ ճշմարտություն կա:
- Հետազոտողները 740 կնոջ շրջանում հարցում են կատարել՝ նրանց առաջին հղիության ժամանակ, և պարզել են, որ նրանք, ովքեր հետևել են կալիումի բարձր պարունակությամբ դիետայի (բանանում այն շատ է պարունակվում), մեծամասամբ տղա են ունեցել: Նույն պատկերն էր նաև շատ նատրիում օգտագործած կանանց մոտ:
- Հետազոտության ժամանակ առասպելներից մեկը, այնուամենայնիվ, հօդս ցնդեց: Պարզվում է, որ կաթի մեծ քանակության օգտագործումը չի ավելացնում աղջիկ ունենալու շանսերը: Կալցիումի բարձր մակարդակը կապված է տղայի ծնունդի հետ:
Դուք կարող եք լսել առասպելները և փոխել Ձեր դիետան: Իսկ կարող եք հույս ունենալ, որ կծնվի երջանիկ և առողջ երեխա:
Աղբյուրը՝ 168.am
loading...