Այս տարվա սեպտեմբերից 4-ամյա արքայազն Ջորջը դարձավ Thomas’s Battersea դպրոցի աշակերտ: Էլիտար դպրոցի կարգախոսն է՝ «Եղիր բարի»: Սակայն մյուս երեխաների ծնողները ամենևին բարի չեն տրամադրված փոքրիկ արքայազնի հանդեպ: Նրանք նույնիսկ պահանջել են հեռացնել Ջորջին դպրոցից: Ահա, թե որոնք են այդ պահանջի պատճառները:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դպրոցի տարածք ներխուժեց 40-ամյա Լուիզա Չանթրին, ով տառապում է կլինիկական դեպրեսիայով: Կինն ուզում էր լուսանկարել արքայազնին և մյուս երեխաներին: Այդ միջադեպը լուրջ մտահոգել է մյուս երեխաների ծնողներին:

«Նման իրավիճակները վախեցնում են մեզ բոլորիս: Արքայազն Ջորջը չպետք է այլևս հաճախի այս դպրոց: Դրա հետ համաձայն են բոլոր մայրերը, քանի որ նրա ներկայությունը վտանգի է ենթարկում մեզ՝ տեղացիներիս, և մեր երեխաներին»,- այսպիսի խոսքերով տնօրենին դիմել է աշակերտներից մեկի մայրը:

Աղբյուրը՝ BlogNews

loading...