Եթե հավատանք արևմտյան ԶԼՄ-ներին, 20-ամյա Քայլի Ջեները և նրա 25-ամյա բոյֆրենդ Թրեվիս Սքոթը պատրաստվում են առաջնեկի ծնունդին։
Այդ նորությունը նրանք ընկերներին հայտնել են մի քանի շաբաթ առաջ, սակայն հարազատները վաղուց գիտեին, հայտնել է հեռուստաաստղի մերձավորներից մեկը։ Մեկ ուրիշ ընկեր ասել է, թե Քայլիի համար հղիությունը անակնկալ է եղել, սակայն նա հիացած է կատարվածով»։
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են մանրամասներ. Քայլին ծննդաբերելու է 2018թ. փետրվարին, զույգը, ամենայն հավանականությամբ, աղջիկ է ունենալու։
Ի դեպ, սոցցանցերում Ջեներին հետևողները կասկածանքով են վերաբերվում այս տեղեկություններին։ Նրանց կարծիքով՝ Instagram-ում Քայլիի հրապարակումները հերքում են հղիության մասին լուրերը, թեև այդ լուսանկարները կարող էին ավելի վաղ արված լինել։
Քայլի Ջեները և Թրեվիս Սքոթը սկսել են հենդիպել այս տարվա ապրիլից։