Ներկա՞ էիք երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մենահամերգին: Այո՞: Ասեք, որ ստացված համերգ էր: Ո՞չ: Այդ դեպքում` երեկոյի մասին կպատմի BlogNews.am-ը: Դահլիճը լեփ-լեցուն էր դեռ համերգից ժամեր առաջ: Նոր մենահամերգ ու ավելի շատ հեղինակային երգեր. Սևակն, իհարկե, հուզված էր, բայց համեգը սկսվեց լավ նոտայով ու արդեն 3-4-րդ երգից օրվա հերոսն ամբողջությամբ «կլանեց» դահլիճը: Հիանալի տրամադրություն, բարձր ծափահարություններ, «Ս՜ևակ, Ս՜ևակ» վանկարկող և կատարողի հետ երգող հանդիսատես, ծաղիկներ...
Առաջարկում ենք դիտել BlogNews.am-ի տեսախցիկի ֆիկսած ուշագրավ դրվագները, որոնք կօգնեն ամբողջացնել երեկոյի տպավորությունները:
Ինչպես նախապես խոստացել էր Սևակը թիմն իսկապես զարմացրեց. Յուրահատուկ ձայն ու կատարողականություն, էմոցիոնալ պոռթկումներ, կենդանի հնչողություն ու լուսային խելահեղ շոու. Թվով 3-րդ մենահամերգը լիովին տարբերվեց երևանյան նախորդ ելույթներից. Ընդնանուր առմաբ հնչեց երկու տասնյակից ավելի երգ, որոնց մեծ մասը հեղինակային էին ու Սևակը դրանք կատարում էր առաջին անգամ: Չմոռանանք նշել նաև քավերները, որոնցից երգիչը դեռ չի կարողանում հրաժարվել, քանի որ նրան սկսեցին ճանաչել ոչ միայն հեղինակային, այլև հայտնի երգերի մեկնաբանությունների շնորհիվ:
Սպասված համերգային ծրագրին անկրկնելի երանգ հաղորդեց Սևակի բենդը, որոնցից շատերի հետ երգիչը դեռ մանկուց է անցել ճանապարհ: Հանդիսատեսի շարքում էին նաև Սևակի ծնողները, որդին ու կինը, որոնց նա առանձնակի շնորհակալություն հայտնեց իր կողքին լինելու և ցանկացած պարագայում աջակցելու համար:
Զգացմունքներն ու հույզերը գագթնակետին հասան, երբ հնչեց ամենհայտնի երգերից մեկը` «Մի լռիր»-ը: Կատարմանը ձայնակցում էր ողջ դահլիճը, իսկ կատարումն ուղեկցվում էր դահլիճում շողացող լույսերի գեղեցիկ տեսարանով:
90 րոպեն շատ արագ անցավ, իսկ երբ հնչեց Սևակի այցեքարտը համարվող երգերից «Տի ի յա» -ն` հասկացանք, որ հրաժեշտ տալու ժամանակն է՝ նորից հանդիպելու սպասումով:
Վերջում էլ, իհարկե, աղջիկները գլխապատառ բեմ վազեցին ու հերթը հասավ սելֆիներին, որոնց, թվում էր՝ վերջ չկա: