Դերասան-ամուսիններ Վիգեն Թադեւոսյանը եւ Անի Վարդանյանը գեղեցիկ տոնի են վերածել իրենց դստեր առաջին տարեդարձը` նույն օրը կազմակերպելով նաեւ ատամհատիկի արարողությունը: Թե ինչու է փոքրիկ Յանան դժվա«Որոշել էինք անպայման տոնել մեր Յանուկի 1-ամյակը, եւ երբ օրերը մոտեցան, սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Տարեդարձին գումարվեց նաեւ ատամհատիկը, քանի որ մինչ այդ չէինք հասցրել կազմակերպել այդ արարողությունը»,-պատմել է Անին:
1-ամյա Յանան փոքր-ինչ անհանգիստ է եղել տարեդարձին, քանի որ մինչ այդ հիվանդացել էր ու չէր հասցրել վերականգնվել.«Բարձր ջերմության պատճառով մինչեւ վերջին օրը չգիտեինք` կնշենք, թե ոչ: Բայց Փառք Աստծո, աղջիկս լավացավ, եւ կազմակերպեցինք նրա տոնը, թեեւ այդ օրն իրեն բացարձակ նման չէր, անտրամադիր էր, անհավես ու նվնվան»,-նշել է նա եւ հավելել, որ հոբելյարի` թիթեռնիկների թեմայով գունեղ սեղանը կազմակերպելու հարցում օգնել է իրենց դիզայներ ընկերը՝ Մարիամը:
Օրվա ամենահետաքրքիր պահը՝ ատամհատիկի արարողությունը, հիշարժան է դարձել Յանայի` ոչինչ չընտրելու որոշմամբ:).«Երկար ժամանակ Յանային համոզում էինք, որ ընտրի գունավոր թիթեռներից որեւէ մեկը, որի վրա էլ գրված էր ապագա մասնագիտությունը: Նա միայն գումար վերցրեց, ուրիշ ոչինչ: Մենք էլ ստիպված հանձնվեցինք եւ միայն երկու ժամ անց փորձեցինք կրկնել ընտրությունը: Մեզ համար շատ զարմանալի էր, որ նա ընտրեց «տնտեսագետ» գրությամբ թղթիկը: Քանի որ մեր աղջիկն ամբողջ օրը երգում, պարում է, մտածում էինք` եթե դերասանուհի չդառնա, ապա գոնե երգչուհի կամ պարուհի:): Թեեւ ապագայում ինչ էլ ընտրի, մենք միայն ուրախ կլինենք»:
Տորթի մոմերը փչելիս ծնողները Յանայի փոխարեն երազանք են մտապահել: Անին նշել է, որ ուզում են՝ բոլոր փոքրիկներն առողջ եւ ուրախ մանկություն ունենան:
րությամբ կատարել ապագա մասնագիտության ընտրությունը, ինչպես է իրեն զգացել ողջ օրվա ընթացքում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել: