Տիգրան Մնացականյանին նախորդ անգամ առիթ ունեցանք անդրադառնալ, երբ առաջնեկի ծննդից 13 տարի անց կրկին հայր դարձավ: Այս անգամ դերասանը BRAVO.am-ին պատմել է կնոջ, որդու եւ 11 ամսական դստեր հետ հանգստի, երեխաների «Շատ կարճատեւ հանգիստս անցկացրել եմ ընտանիքիս հետ։ Չնայելով, որ արձակուրդս կարճատեւ է, մեկնեցինք ծովափ` Սոչի, Աբխազիա: Իսկ ինչ վերաբերում է միայնակ հանգստի սիրահար եմ, թե` ոչ, ասեմ` չեմ փորձել, բայց լավ միտք է, կարելի է:)»,-նշել է նա:

Դերասանի խոսքով` հասցրել են շրջագայել, լողալ, արեւայրուք ընդունել, հետաքրքիր վայրեր այցելել, զվարճանալ, իհարկե, անմասն չեն եղել արկածները. «Զարմանալի դեպք եղավ Վրաստանում, ինձ ճանաչեց անձնագրային անցակետի վրացի աշխատակիցը, եւ առանց հերթի սահմանն անցանք։ Փաստորեն մեր ֆիլմերն այնտեղ եւս դիտում են:)»: 

 
Տիգրան Մնացականյանը` կնոջ եւ դստեր հետ
 


Դերասանի համար տպավորիչ է եղել Սոչիի անճանաչելիությունը.«Ես այնտեղ մեծացել եմ, բայց վերջին տարիների ընթացքում չէի եղել: Շատ է փոխվել: Իսկ ընտանիքիս համար ամենատպավորիչը ծովի հետ հանդիպումն էր: Առաջին անգամ, երբ տղաս վազելով մտավ ծովն ու սուզվեց ջուրը, դուրս գալով, ասաց` «Պա՛պ, աղի էր»:): Աղջիկս առաջին օրը վախեցավ ծովից, բայց հաջորդ օրվանից արդեն չէր էլ ուզում ջրից դուրս գալ»։ Հաջորդ երկիրը, որտեղ կցանականար հանգիստն անցկացնել, Իտալիան է՝ հնագույն պատմությամբ ու մշակույթով։

 
Տիգրան Մնացականյանի կինն ու դուստրը
 


Տիգրանը տեղեկացրել է նաեւ, որ այժմ նկարահանվում է «Վերջին գործարք» սերիալում, որը եթերում կլինի առաջիկայում, նաեւ այլ առաջարկներ ունի, որոնք քննարկման փուլում են: 

տպավորությունների, Սոչիի անճանաչելիության եւ սպասվող նոր դերերի մասին։

loading...