Beelzebufo ampinga կամ «սատանայական գորտ» անվանումը ստացած գորտը ապրել է 68 միլիոն տարի առաջ Մադագասկար կղզում: Նա պատկանում էր Ceratophryidae խմբին, որոնց բնորոշ է մարմնի մեծ չափսերը, հսկայական բերանը և ուժեղ ծնոտները: Գորտը, որն այլևս աշխարհի երեսին չկա, հավանաբար, ամենախոշոր գորտն է, որը գոյություն է ունեցել: Դրա երկարությունը հասնում էր 41 սանտիմետրի, իսկ քաշը `4.5 կգ:

Ըստ գիտնականների՝ «սատանայական գորտը» որսացել է փոքր տարիքի դինոզավրեր կամ սողուններ: 

loading...