Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Tert.am Life–ը ներկայացնում է մշակույթի ոլորտում բարձրագույն պարգևների արժանացած մարդկանց.
Ռաֆայել Քոթանջյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար։
Մերի Հովհաննիսյանը ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում` պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասան Արտուշ Ալեքսանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիս-տի պատվավոր կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վրույր Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Խաչատրյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։
Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար թավջութակահար Նարեկ Հախնազարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դաշնակահարուհի Ցողիկ Մխիթարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար գրող, երգահան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական Ստեփան Դավթյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար կինոռեժիսոր Ռուբեն Քոչարին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար պարուսույց, բալետմայստեր Արտյուշա Կարապետյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար դուդուկահար, «Շողակն» ավանդական համույթի մենակատար Գևորգ Դաբաղյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Սևակ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Աղբյուրը՝ tert.am