1. Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը


Խառնեք խնձորի քացախը տաք ջրի հետ ու ամեն օր խմեք սոված ժամանակ: Բացի այդ  խնձորի քացախը օգնում է պայքարել ստամոքսի խանգարումնեի դեմ:


2. Ազատում է փորկապությունից


Ավելացրեք 2 ճ/գ խնձորի քացախ մեկ բաժակ ջրի մեջ ու խմեք օրական 3 անգամ: Այն պարունակում է պեկտին ու ջրում լուծվող բջջանյութեր: Իսկ պեկտինը նպաստում է աղիների աշխատանքի բարելավմանը:


3. Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից


Խնձորի քացախի կանոնավոր օգտագործումը նպաստում է ավելորդ կիլոգրամներից ազատվելուն: Այն պարունակում է խնձորաթթու, որը կանխում է օրգանիզմում ճարպերի կուտակումը:


4. Քթի արնահոսություն


Թրջեք բամբակյա դիսկը խնձորի քացախով , որից հետո այն զգուշությամբ տեղադրեք քթանցքների մեջ: Դա կօգնի կանգնեցնել արնահոսությունն ավելի արագ:


5. Միկոզ


Միկոզը սնկային հիվանդություն  է, որը շատ դժվար է բուժվում: Թրջեք ոտքերը ջրով նոսրացված  խնձորի քացախի մեջ: Կրկնեք այդ պրոցեդուրան օրական մի քանի անգամ, ինչպես նաև քնելուց առաջ: 


6. Իջեցնում է արյան ճնշումը


1 ճ/գ քացախն ու 1 ճ/գ մեղրը լուծեք մեկ  բաժակ ջրի մեջ ու այդ խառնուրդը խմեք օրական 2 անգամ: Կալիումի բարձր քանակությունը կարգավորում է օրգանիզմում նատրիումի  մակարդակը, որն էլ հանգեցնում է ճնշման կարգավորմանը:


7. Իջեցնում է խոլեստերինը


Կանոնավոր կերպով ամեն օր օգտագործեք 3 գդալ խնձորի քացախ ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը կիջնի:


8. Էկզեմա


Նոսրացրեք քացախը ջրով  (50/50 հարաբերակցությամբ) ու այն քսեք ախտահարված հատվածներին: Այն կօգնի ազատվել քորից ու կկանխի մաշկը չորանալուց:


9. Թութք


Քսեք խնձորի քացախը թութքի վրա, դա կօգնի նվազեցնել այրոցն ու կփոքրացնի այն: Վերցրեք բամբակյա դիսկն ու թրջեք այն խնձորի քացախով, որից հետո այն մի քանի ժամով դրեք այդ հատվածի վրա:


10. Հանգստացնում է մկանային ցավերը


Թրջեք կտորը խնձորի քացախով(ավելացրեք նաև կայնեյան պղպեղ) ու դրեք այդ կտորը մկանների վրա 5 րոպե:


11. Կոկորդի ցավ


Լցրեք 1 ճ/գ քացախը կես բաժակ ջրի  մեջ ու ժամը մեկ ողողեք կոկորդն այդ հեղուկով:


12. Ազատում է գունակներից ու մաքրում է մաշկը


Նոսրացրեք խնձորի քացախը ջրով, որից հետո թրջեք բամբակյա դիսկն ու դրեք գունակների վրա: Դա կօգնի ազատվել գունակներից ու կնճիռներից: Խնձորի քացախը նաև կարգավորում է մաշկի գույնը:


13. Հանքանյութեր


Ավելացրեք 2-3 ճ/գ քացախը   1 բաժակ ջրի մեջ ու խմեք այն: Շնորհիվ դրա ձեր օրգանիզմը ձեռք կբերի մեծ քանակությամբ հանքանյութեր:


14. Կապտուկներ


Ավելացրեք 1 թ/գ աղը ½ բաժակ տաք խնձորի քացախի մեջ ,որից հետո  նրանով կոմպրեսը դրեք   կապտուկների վրա:
 

loading...