Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յուրահատուկ աղցանի բաղադրատոմս, որը հիանալի ուտեստ է պահքի շրջանում: «Կարմիր վարդ» կոչվող այս աղցանը ոչ ժամանակատար է, ոչ էլ ծախսատար, սակայն այն անչափ օգտակար է ու համեղ: Այս աղցանի բոլոր բաղադրիչները կարելի է գտնել յուրաքանչյուրի սառնարանում, սակայն այն պարունակում է շատ յուրահատուկ սոուս, որն էլ այն առանձնահատուկ է դարձնում:
Բաղադրությունը.
· 200 գրամ ճակնդեղ,
· 200 գրամ կարտոֆիլ,
· 200 գրամ մանր վարունգի թթու,
· 200 գրամ գազար,
· 1 միջին չափի սոխ,
· 70 մլ ձիթայուղ կամ խաղողի կորիզների յուղ,
· 20 մլ բալզամիկ քացախ,
· 1 թ.գ. քունջութ,
· սև պղպեղ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակը.
1. Բանջարեղենը լավ լվանալ և առանց կեղևազրկելու խաշել: Հարկավոր է ուշադրություն դարձնել, որպեսզի դրանք չափազանց շատ չեփվեն, այլապես կկորցնեն իրենց համային ու որակական հատկությունները:
2. Պատրաստի բանջարեղենը մաքրել և բարակ շերտերով կտրատել:
3. Վարունգները կեղևազրկել և նույնպես բարակ շերտերով կտրատել: Ցանկության դեպքում վարունգը կարելի է չկեղևազրկել:
4. Սոխը շատ մանր կտրատել և մարինացնել(բաժակի մեջ եռման ջուր լցնել, ավելացնել 1ճ.գ. շաքարավազ ու մի փոքր աղ, սոխը լցնել ստացված լուծույթի մեջ և դնել սառնարան մինչև սառի):
5. Խառնել կտրատված բանջարեղենը:
6. Ձիթայուղին խառնել քացախը, ավելացնել սև պղպեղը, լավ խառնել և ստացված համեղ սոուսն ավելացնել աղցանին:
7. Աղցանը 20 րոպեով դնել սառնարան, որպեսզի այն սառի, այնուհետև մատուցել սեղանին:
8. Ցանկության դեպքում աղցանին կարելի է ավելացնել նաև կանաչ ոլոռ: