Գլխուղեղի անոթների մաքրելը շատ կարևոր ու օգտակար պրոցեդուրա է, որի արդյունքում զգալիորեն բարելավվում է ինքնազգացողությունը: Այն նաև օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում(աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ և այլն): Անոթների կանոնավոր մաքրումը օգնում է ազատվել գլխում ծանրության զգացողությունից, գլխացավերից, բարելավում է տրամադրությունը, հիշողությունն ու ուշադրությունը:
Trental.ru ներկայացրել է գլխուղեղի անոթների մաքրաման 5 արդյունավետ ու փորձված մեթոդներ:
1. Մեղր ու հունական ընկույզ
Մանրացրեք 5 հատ հունական ընկույզ և մանրակրկիտ այն խառնեք 1 ճ/գ բնական մեղրի(липового меда) հետ, որից հետո ավելացրեք մեկական պտղունց աղացած դարչին ու կոճապղպեղ, խառնեք ու դրեք այն մեկ օր սառնարանում: Օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ ընդունեք 1-ական ճ/գ այդ խառնուրդից:
2. Սոխի հյութ ու մեղր
Վերցրեք 1/3 բաժակ սոխի հյութ ու խառնեք այն 1 բաժակ բնական մեղրի հետ: Օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ օգտագործեք 1-ական թ/գ: Այն կօգնի ոչ միայն արդյունավետ մաքրել անոթները, այլ նաև կամրապնդի իմունիտետը:
3. Բնական հյութեր
Ամեն օր, ճաշելուց ու ընթրելուց կես ժամ առաջ օգտագործեք 1 բաժակ նռան հյութ(հաջորդեցրեք այն խնձորի ու գազարի հյութի հետ):Խորհուրդ չի տրվում օգտագործել փաթեթավորված հյութեր, ցանկալի է օգտագործել թարմ քամած հյութեր:
4. Կռատուկի թուրմ
Եռացրած ջրի մեջ լցրեք մի բուռ (մոտ 10 գրամ) չորացրած կռատուկի արմատներ, թողեք այն թրմվի 8-10 ժամ, որից հետո քամեք ու դրեք սառ տեղում: Թուրմն ընդունեք 4 ճ/գ նախաճաշից կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս:
5.Օգտակար մթերքներ
Օրգանիզմի ընդհանուր վերականգման ու անոթների մաքրման համար խորհուրդ է տրվում ամեն օր, նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ մանդարին, մեկ բուռ չամիչ ու հունական ընկույզ: 15-20 րոպե հետո խմեք 1 բաժակ ջուր, որի մեջ ավելացրեք 1 թ/գ մեղր ու մի շերտ կիտրոն: