Ճապոնացիները սովորություն ունեն ջուր խմել անմիջապես արթնանալուց հետո: Դա հնագույն ավանդույթ է, որը նպաստում է բազմաթիվ հիվանդությունների բուժմանը, որոնք տարածվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

 

Ինչպես հայտնում է Healthy Life Tricks-ը` ջուր խմելու թերապիայի նպաստավոր ազդեցությունը ապացուցվել է տարբեր հետազոտություններով: Այս թերապիան կարող է օգտակար լինել գլխացավի, մարմնի թուլության ու ցավի, սրտային համակարգի հիվանդությունների, արագացած սրտխփոցի, էպիլեպսիայի, արյան մեջ ճարպերի առկայության, բրոնխիտի, ասթմայի, մինինգիտի, երիկամային և միզուղիների հիվանդության, դաշտանային ցիկլի խանգարումների, ականջի, քթի և կոկորդի  բորբոքման բուժման համար:

 

Ահա թե ինչպես է պետք վարել ջրային թերապիան`
 

1. Արթնանալուն պես` նախքան լվացվելը 2 բաժակ (200 մլ)  ջուր ըմպեք:
2. Լվացվեք, սակայն ոչինչ մի կերեք կամ խմեք 45 րոպեի ընթացքում:
3. 45 րոպե անց կարող եք սնվել սովորականի պես:
4. Նախաճաշից, լանչից կամ ճաշից հետո ջուր մի խմեք 2 ժամվա ընթացքում:
5. Նրանք, ովքեր չեն կարող միանգամից 2 բաժակ ջուր խմել դատարկ ստամոքսին, կարող են սկսել քիչ չափաքանակով, ապա հասցնել այն 2 բաժակի:

 

Այս թերապիան օգնում է բուժել արյան բարձր ճնշումը 30 օրում, գաստրիտը` 10 օրում, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը` 30 օրում, փորկապությունը`  10 օրում: Ջրի օգտագործման այս եղանակն օգնում է լցվել էներգիայով և լավ ինքնազգացողություն ունենալ:

 

loading...