Վահանաձև գեղձը մարդու օրգանիզմի ամենակարևոր գեղձերից մեկն է: Այն կարգավորում է մարմնի ջերմնաստիճանը, նյութափոխանակությունը և սրտի գործառույթները: Բացի այդ, հենց այս գեղձն է պատասխանատու օրգանիզմում ամենակարևոր հորմոնների արտադրման համար:

 

Վահանագեղձի աշխատանքի խանգարման դեպքում կարող են առաջանալ առողջական լուրջ խնդիրներ ու հիվանդութուններ: Ընդ որում՝ կանանց մոտ վահանաձև գեղձի խանգարումները տաս անգամ ավելի հաճախ են ախտորոշվում, քան տղամարդկանց մոտ: Սակայն գիհու (можжевельник) թարմ պտուղների և մեղրի խառնուրդը կօգնի պահպանել այս կարևոր օրգանի առողջությունը:

 

Այս հատապտուղները հիանալի միջոց են վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման համար, իսկ մեղրի հետ խառնելու դեպքում դառնում են էլ ավելի օգտակար:

 

Բաղադրությունը.

 

·        300 գրամ գիհու հատապտուղներ,

 

·        1 կգ մեղր:

 

Օգտագործման եղանակը.

 

Անհրաժեշտ է լվանալ ու մանրացնել հատապտուղները, ավելացնել 1 կգ բարձրորակ մեղր, լավ խառնել և լցնել մեծ տարրայի կամ ապակյա շշի մեջ: Խառնուրդը մեկ գիշեր թրմել սառնարանում, այնուհետև օգտագործել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտելուց առաջ:

 

Սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջության համար:

 

loading...