Ավելորդ քաշից ազատվելն ու ցանկալի քաշը պահպանելն այդքան էլ հեշտ չէ: Մարդիկ տարբեր մեթոդներ են փորձում, մինչդեռ մեծ մասամբ դրանք անարդյունավետ են լինում:

 

Սակայն ավելորդ քաշից կարելի է ազատվել նաև սննդակարգին մաղադանոս ավելացնելով: Այս բույսն անչափ օգտակար է: Այն ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև բարելավում է օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը, մաքրում է երիկամները և ազատում է միզուղիների վարակներից:

 

Մասնագետներից ոմանք այս բույսը համարում են դեղամիջոց երիկամների բոլոր հիվանդությունների դեմ, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ մաքրման գործընթացի ու կուտակված ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար համար միայն սննդակարգում մաղադանոս օգտագործելը բավական չէ:

 

Մաղադանոսը հզոր միջոց է երիկամների հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար, որն ազդում է որպես հիանալի միզամուղ միջոց:

 

Մաղադանոսի տերևներից ու արմատներից կարելի է շատ արդյունավետ թեյ պատրաստել: Մաղադանոսով թեյի բաղադրատոմսերը շատ են, սակայն դրանք բոլորն էլ արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմը և օգնում են այրել ավելորդ ճարպաշերտերը:

 

Բաղադրությունը.

 

·        5 ճ.գ. մանրացրած մաղադանոս,

 

·        1 լիտր ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Հարկավոր է մաղադանոսն ավելացնել ջրին, դնել կրակին, եռացնել և վերցնել կրակից: Թուրմը պետք է թրմվի ևս 10 րոպե, որից հետո անհրաժեշտ է քամել այն և խմել:

loading...