Սիրելն արգելված չէ, բայց ինքդ քեզ սիրելի տղամարդու համար զոհաբերել կարելի է միայն բացառիկ դեպքերում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 բան, որ երբեք պետք չէ անել տղամարդու համար, հատկապես, եթե մտադրված եք երկարաժամկետ հարաբերություններ ունենալ նրա հետ ու ապրել երջանիկ:
- Երբեք ֆինանսապես մի օգնեք…
Եթե նրա մոտ դրամապանակի փոխարեն՝ ծակ գրպան է, կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունի, հիշեք` աշխատանք կարելի է գտնել միշտ, և եթե տղամարդը երազում է ոչ միայն ինքնաիրացման, այլ նաև ընտանիքը կերակրելու մասին, կարելի է, ի վերջո, նաև բեռնակիր աշխատել, քանի դեռ համաշխարհային ճանաչում ձեռք չես բերել: Վատն այն է, որ, եթե Դուք սովորություն դարձնեք սիրելի տղամարդուն մեծ գումարներ տալը, վաղ թե ուշ դա կավարտվի ողբերգությամբ: Դուք ստիպված կլինեք գտնել սկզբում երկրորդ, ապա՝ երրորդ աշխատանքը, իսկ դրանից, հավատացեք, սերն ավելի չի շատանում:
- Երբեք մի նվիրեք թանկարժեք նվերներ…
Նախ՝ տղամարդուն փողով նվաճելը դժվար թե հաջողությամբ պսակվի, եթե նա, իհարկե, իսկական տղամարդ է: Ընդհակառակը, թանկ նվերներով միայն կարող եք վանել նրան, հատկապես, եթե նման շքեղություն նա իրեն թույլ տալ չի կարող: Եվ երկրորդ, եթե Ձեզ հանդիպել է ուժեղ սեռի, մեղմ ասած, ոչ բարեխիղճ ներկայացուցիչ, սերը կարող է վերափոխվել օգտագործված լինելու:
- Անգամ չմտածեք նրան խղճալու մասին…
Խնդիրն այն է, որ, ի տարբերություն, մարդկության կին ներկայացուցիչների, տղամարդիկ իրենց խղճացող կանանց նկատմամբ սիրո զգացում չեն տածում: Այսինքն, պարզ ասած, հիմա արդեն կյանքից կբողոքի Ձեզ մոտ, կփնթփնթա, կնվնվա, բայց ժամանակ կանցկացնի կամ կամուսնանա մեկ ուրիշի հետ: Մեր խնդիրն այն է, որ մեզ միշտ թվում է, թե այդ բողոքներն ու լացուկոծը խորը հարաբերությունների արտահայտություն են. Չէ՞ որ Դուք նրան` այդ դժբախտ և միայնակ մարդուն, քաշում ու հանում եք հուսահատության ճահճից: Հիշեք տխրահռչակ ջրահարսին: Արքայազնին ազատեց նա, բայց ամուսնացավ վերջինս ուրիշի հետ:
- Երբեք նրան մի ասեք «իսկ ես քեզ ասում էի…»
Անգամ, եթե 100 անգամ ճիշտ եք, և զգուշացրել եք նրան, փորձել զերծ պահել սխալ քայլից, իսկ նա համարձակվել է Ձեզ չլսել: Ավելի սադրիչ բան չկա, քան վերոնշյալ արտահայտությունը: Դրանով նախ պարզվում է, որ Դուք ավելի խելոք եք, և դեռ մի բան էլ, փաստորեն, ասում եք նրան այդ մասին… դե, գոնե հասկացնում եք: Կոռեկտ չէ: Վստահ եղեք, որ Ձեր սիրելին հավանաբար կնեղանա, ավելին, միգուցե վաղ ապագայում նաև հիշեցնի Ձեզ այդ մասին:
- Մի հրաժարվեք անձնական կյանքից և կարիերայից…
Սրբիչներով, փուչիկներով, մանկական տակդիրներով և կենցաղային այլ խնդիրներով բարձված տոնածառի նման «զարդարված» տանտիկինը միգուցե լավ է, սակայն, ցավոք, ինչքան շատ Դուք Ձեզ նվիրեք տղամարդուն, երեխաներին ու տան հոգսերին, այնքան շուտ Ձեր սիրելին կկորցնի Ձեր նկատմամբ հետաքրքրությունը: Եթե Դուք ամուսնացել եք, դա բոլորովին էլ չի նշանակում, որ պետք է մոռանալ ընկերների, աշխատանքի և Ձեզ համար հաճելի այլ բաների մասին: Ճիշտ հակառակը. Որքան բազմազան և լիարժեք լինի Ձեր կյանքը, այնքան դեպի Ձեզ կձգտի Ձեր կեսը: Կրկին հիշեք, որ ամեն ինչ պետք է չափի մեջ լինի:
- Եվ մի մտածեք հանուն նրա փոխել Ձեր արտաքինը…
Եթե Ձեր ընտրյալը գերադասում է նիհարավուն կազմվածքով ունիսեքս աղջիկների, իսկ Դուք այդպիսին չեք, նիհարելու փոխարեն՝ նրան խորհուրդ տվեք գտնել իր իդեալին: Ամեն դեպքում Ձեր տղամարդը Ձեզ պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին որ կաք, հակառակ դեպքում դա պարզապես Ձեր տղամարդը չէ: Ցավոք, այդպիսիները կյանքի ճանապարհին ավելի ու ավելի հաճախ են հանդիպում:
Աղբյուրը՝ 168.am