Հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանն օրեր առաջ ամուսնացել է: Հարսանիքի մանրամասները նա առաջինը վստահել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ տոնական օրվա գեղեցիկ լուսանկարները: Ի դեպ, կադրերից մեկից պարզ է դառնում, որ փեսան եւս ֆոտոշարք է իրականացրել:):  

Պարզվում է՝ Վիգենն ու կինը՝ լրագրող Ալյոնա Հախումյանը, ընդամենն ամիսներ առաջ են ծանոթացել.«Իմ ընկերոջ հարսանիքի ժամանակ ենք հանդիպել: Կարելի է ասել՝ սեր էր առաջին հայացքից: Հատուկ ինչ-որ բան չեմ արել նրա սիրտը գրավելու համար, քանի որ երկուսիս մեջ էլ զգացմունքներ էին առաջացել»,-պատմել է նա:

Զույգը պսակադրվել է Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ լուսանկարչի ընկերոջ՝ Տիգրան Մխիթարյանի քավորությամբ: Օրհնություն ստանալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում.«Համեմատաբար փոքր հավաքույթ էինք կազմակերպել: Ներկա էր մոտ 80 հոգի, որոնց թվում մեր ընկերներն ու բարեկամներն էին: Որոշել էինք պարզ, հասարակ խնջույք անել, որն էլ շատ լավ անցավ»:

Հարսանեկան խնջույքի ժամանակ Վիգենն անակնկալ երգ է նվիրել սիրելիին: Լուսանկարչի խոսքով՝ մի քանի կատարումներով իրենց ողջունել է եղբայրը` Սարգիս Մնոյանը, բոլորով երգել եւ մի լավ ուրախացել են:

 
Վիգեն Մնոյանի եւ Ալյոնա Հախումյանի հարսանիքին
 


 BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:

Աղբյուրը՝ Bravo.am

 

loading...