Հայկական  շոու բիզնեսում շատերը կապված են  ոչ միայն գործընկերային հարաբերություններով, այլև բարեկամակամությամբ։
Շատերի մտերմության հավաստիքը քավոր–սանիկ հարաբերություններն են։ Երկրպագուներից շատերը, գուցե, չգիտեն` շոու բիզնեսում ով ում հետ է կապված քավորությամբ։ 

Արամ MP3-ին և Աննա Մարգարյանն ամուսնացել են դերասան Մկրտիչ Արզումանյանի քավորությամբ։

Դերասանուհի Իրինա Հարությունյանի կրտսեր որդու` Դավթի կնքահայրն ու կնքամայրը դարձել են Արտյոմ Կարապետյանը և Յուլյա Ֆինկը։

 

Դերասան–ամուսիններ Յուրի Իգիթխանյանի ու Անուշ Սարգսյանի հարսանիքի քավորն է դարձել դերասան Վարշամ Գևորգյանը։



Երգչուհի Սոնա Շահգելդյանի կնքահայրն է դարձել հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը։


Լևոն Քոչարյանի Սիրուշոյի քավորությամբ հայկական շոու բիզնեսում երկու երգչուհի են ամուսնացել` Լուսինան և Լանա Խաչատրյանը։ Նրանց ամուսինները և Լևոնը մտերիմ ընկերներ են։


Երգչուհի Անի Ամիրյանի ու դերասան Ստեփան Ղամբարյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են Արամոն և Էմմա Պետրոսյանը:

Դերասան Դելոն և կինը` Ռուզաննան, ամուսնացել են ռեփեր, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի քավորությամբ։

Աղբյուրը՝ tert.am

loading...