Գիտնականները նախազգուշացնում են, որ օրգանիզմում մանգանի չափազանց բարձր մակարդակը կարող է հանգեցնել ոսկեգույն ստաֆիլոկոկով սրտամկանի վարակման:Ընդ որում՝ այս տարրով հարուստ սննդամթերքի շարքին են դասվում սպանախը, փափկամարմինները, ընկուզեղենը և այլն:
Վանդերբիլթի համալսարանի (ԱՄՆ) բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ մանգանի բարձր պարունակությամբ սննդամթերքով հարուստ սննդակարգին երկար ժամանակ հետևելու դեպքում կարող են առաջանալ մկանային ցավեր, նյարդի վնասվածքներ և այլ տհաճ ախտանշաններ, ինչպիսին են հոգնածության զգացումն ու դեպրեսիան:
Ինչպես պարզել են մասնագետները՝ բանն այն է, որ մանգանն ապաակտիվացնում է հիմնական պաշտպանիչ գիծը, որը թույլ է տալիս խուսափել ախտածին միկրոօրգանիզմներից:
Աղբյուրը՝ tert.am
loading...