Հայտնի բրիտանացի մաշկաբան Անջալի Մատոն պատմել է, թե ինչպես կարող են առաջին հայացքից անկարևոր թվացող սովորությունները փոխել մաշկի վիճակը: Մասնագետը նաև ներկայացրել է առանց բշտիկների, առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու հիմնական գաղտնիքները:

Առաջին հերթին բժիշկ Մատոն խորհուրդ է տալիս պարբերաբար մաքրել սմարթֆոնի էկրանը, քանի որ դրա մակերևույթին «բնակություն հաստատած» մանրէները կարող են դառնալ գրգռվածության ու մաշկային ցանի առաջացման պատճառ: Մաշկաբանը նաև խորհուրդ է տալիս ցնցուղ ընդունել ոչ ավել, քան 10 րոպե: Ընդ որում՝ մասնագետի հավաստմամբ՝ ցնցուղ ընդունելիս ջուրը պետք է մի փոքր սառը լինի, քանի որ տաք ջուրը, հատկապես լոգանքի գելի հետ համադրելու դեպքում, քայքայում է մաշկի լիպիդային պատնեշը, ինչի հետևանքով այն կորցնում է խոնավությունն ու դառնում խոցելի շրջակա միջավայրի ագրեսիվ գործոնների նկատմամբ:

Բացի այդ, հարկավոր է պարբերաբար լվանալ լոգանքի համար նախատեսված ճիլոպը (мочалка) և դիմահարդարման համար նախատեսված սպունգը: Շատ կարևոր է նաև մարզումներից անմիջապես հետո լոգանք ընդունելը, քանի որ պարապմունքների ժամանակ ատազատված քրտինքը, ինչպես նաև մաշկին հպվող հագուստն ու տաքացած մարմինը կարող են հանգեցնել մեջքի և լանջաբացվածքի հատվածում բշտիկների առաջացման:

Աղբյուրը՝ tert.am

loading...