Սակավարյունության ժամանակ շատ օգտակար է խնձորենու տերևներով ու մեղրով պատրաստված թուրմը: Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է հավաքել խնձորենու (տեսակը նշանակություն չունի) տերևներ, լվանալ դրանք և մի փոքր չորացնել:

Այնուհետև հարկավոր է մեկ ճաշի գդալ խնձորենու տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մոտ մեկ ժամ թրմել և քամել: Օգտագործելուց առաջ թուրմին կարելի է ավելացնել մեղր (ըստ ճաշակի):

Խնձորենու տերևների թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ, մինչև վիճակը բարելավվի: Բացի այդ, հարկ է նաև հիշել, որ ամեն անգամ անհրաժեշտ է պատրաստել նոր թարմ թուրմ:

Աղբյուրը՝  tert.am

loading...