Օրական երեք և ավելի բաժակ ալկոհոլային ըմպելիք օգտագործելը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման պատճառ:
Ալկոհոլի չարաշահումը կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետևանքով մահվան վտանգի հետ: Ամերիկացի ուռուցքաբանները նման եզրահանգման են եկել 24 տավա ընթացքում միլիոնավոր հիվանդների տվյալները վերլուծելուց հետո: Բացի այդ, ալկոհոկային կախվածությունը հանգեցնում է նաև բերանի խոռոչի, կոկորդի, ըմպանի, կերակրափողի, լյարդի, ստամոքսի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական երեք և ավել բաժակ թունդ ալկոհոլային ըմպելիք (ոչ գարեջուր կամ գինի) խմելը նպաստում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականության բարձրացման: Երբեք ծխախոտ չօգտագործած մարդկանց շրջանում ուռուցքի առաջացման հավանականությունը 36% է, ընդ որում՝ մահվան ելքով: Գիտնականները ենթադրում են, որ քրոնիկական ալկոհոլային կախվածությունը խիստ վտանգավոր է և կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների (այդ թվում նաև քաղցկեղի) առաջացման պատճառ:
Աղբյուրը՝ tert.am