Marketium.ru-ն գրում է, որ աղ պարունակում են մեր կողմից օգտագործվող մի խումբ մթերքներ։ Հարկավոր է հիշել, որ աղի չարաշահումը բացասաբար է ազդում առողջության վրա և հանգեցնում լուրջ հետևանքների։

Վիճակագրական տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը գերազանցում է օրվա խորհուրդ տրվող չափաքանակը։ Դրա հիմնական աղբյուրն անառողջ սնունդն է։ Աղի մեծ չափաբաժնի օգտագործումը հանգեցնում է սրտի առողջության և ավելորդ քաշի հետ կապված խնդիրների։ Այդ պատճառով չափազանց կարևոր է վերահսկել օգտագործվող աղի մակարդակը։

Օրգանիզմը յուրովի է արձագանքում աղի ավելորդ քանակին. դրա մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • ջրազրկում և ծարավ
  • միզարձակման կրճատում, մարմնի տարբեր հատվածների այտուցվածություն
  • զարկերակային բարձր ճնշում
  • երիկամներում քարերի առաջացում
  • ճարպակալում
  • գաստրիտ։

ԱՄՆ-ի հիվանդությունների պրոֆիլակտիկայի և դրանց դեմ պայքարի կենտրոնը ներկայացրել է  մթերքները, որ աղի հիմնական աղբյուրն են՝ սնեքեր, երշիկեղեն, պիցցա, պանիր, սուպեր, մակարոնեղեն, սենդվիչներ, մսով ռուլետներ, պոպկորն, չիփս։ Հարկավոր չէ այս մթերքն ամբողջությամբ բացառել սննդակարգից, բայց կարելի է կրճատել դրանց քանակը և օգտագործման հաճախականությունը։


Աղբյուրը՝ 168.am

loading...