Մաշկը խոշորագույն օրգան է, որն ընդգրկում է մեր ողջ օրգանիզմը և մեզ պաշտպանում արտաքին ագրեսորներից: Ահա թե ինչու պետք է մշտապես խնամենք մեր մաշկը: Քանի որ ոտքերը չեն երևում, մենք հիմնականում անտեսում ենք դրանց խնամքը:

Արդյունքում` ճաքած կրունկներ, չոր մաշկ, կոշտուկներ, ոտքերի քոր, սնկեր և ինֆեկցիաներ: Անհարմարավետ կոշիկը, վատ սնունդը և մաշկի մեջ խոնավության բացակայությունը նույնպես կարող են ոտքերի տհաճ խնդիրների պատճառ դառնալ:

Այս պարզ միջոցը Ձեզ կօգնի թեթևացնել սիմպտոմները: Բացի դրանից, այս միջոցն օգնում է երակների վարիկոզ լայնացման դեմ բուժման գործում:

Եվ այսպես, այս միջոցի պատրաստման համար անհրաժեշտ է

  1. 1 ճաշի գդալ քրքում
  2. 1 բաժակ բժշկական սպիրտ
  3. 10 հաբ ասպիրին

Պատրաստման եղանակը

Վերցրեք պլաստիկե տարա և սպիրտը լցրեք մեջը: Ավելացրեք 1 ճաշի գդալ քրքումը և լավ խառնեք: Վերցրեք ասպիրինի հաբերը և փոշիացրեք: Այն ավելացրեք սպիրտի և քրքումի զանգվածին և կրկին խառնեք: Վերջապես փակեք տարան կափարիչով և թրմեք 24 ժամվա ընթացքում:

Ինչպե՞ս դա օգտագործել

Ոտքերը լվացեք, խառնուրդը քսեք ոտքերին, ապա յուրաքանչյուր ոտքը փաթաթեք բամբակյա կտորով և վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք: Գուլպա հագեք: Կրկնեք ամեն գիշեր: Առավոտյան ոտքերը լվացեք տաք ջրով ու խոնավեցրեք քսուքով: Լավագույն արդյունք ստանալու համար բուժումը շարունակեք 10 օր: Դուք կազատվեք ոտքերի կոշտուկներից, կրունկների ճաքից, ինչպես նաև հաջողությամբ կբուժեք երակների վարիկոզ լայնացումը:


Աղբյուրը՝ 168.am

loading...