Գրեթե բոլոր կանայք էլ երբևէ փորձել են դիետայի օգնությամբ կարգի բերել կազմվածքն ու մաքրել օրգանիզմը, սակայն, ցավոք, ոչ բոլոր դիետաներն են արդյունավետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Միլանում շատ տարածված «Farfalla» կամ «Թիթեռ» դիետան: Այս դիետան կոչվում է «թիթեռ», քանի որ տալիս է բացարձակ թեթևության զգացողություն: Հարցումները ցույց են տվել, որ Միլանի յուրաքանչյուր 5-րդ բնակչուհին կյանքում գոնե մեկ անգամ հետևել է այս դիետային:

Քանի որ «Թիթեռն» իտալական դիետա է, նիհարելու համար ցանկալի է օգտագործել միայն Իտալիայում տարածված մթերք (բուլղարական պղպեղ, լոլիկ, հազար, պարմեզան պանիր, տավարի միս, ձիթապտուղ և ձիթայուղ և այլն):

 

6 օրվա սննդակարգը.

 

1-ին օր

 

Նախաճաշին՝ 70 գրամ խաշած կամ շոգեխաշած տավարի միս և 2 հատ լոլիկ:

Ճաշին՝ 10 հատ խաշած կանաչ լոբի և 8 հատ ձիթապտուղ:

Ընթրիքին՝ 3 հատ բուլղարական պղպեղ և հազարի 6 թերթ (կտրատած)՝ համեմված երկու կաթիլ կիտրոնի հյութով և մի գդալ ձիթայուղով:

 

2-րդ օր

 

Նախաճաշին՝ 2 հատ քաղցր նարինջ կամ դեղձ:

Ճաշին՝ 70 գրամ ջեռոցում եփված հավի փափկամիս, հազարի 4 տերև, 3 ճաշի գդալ քերիչով մանրացրած պարմեզան:

Ընթրիքին՝ մի բուռ նուշ և 1 հատ կարմիր խնձոր:

 

3-րդ օր

 

Նախաճաշին՝ 150 գրամ հատապտուղ (ըստ ճաշակի):

Ճաշին՝ «Macedonia» աղցան, որը բաղկացած է կտրատած կիվիից, խնձորից և տանձից ու համեմված է նարնջի հյութով:

Ընթրիքին՝ 50 գրամ ջեռոցում եփված ձողաձկան փափկամիս կամ որևէ այլ սպիտակ ձուկ:

 

4-րդ օր

 

Նախաճաշին՝ 2 հատ հունական ընկույզ, կապույտ խաղողի մեկ ողկույզ:

Ճաշին՝ մի բաժին սպագետտի (ցորենի պինդ տեսակներից) մեկ ճաշի գդալ տոմատի մածուկով:

Ընթրիքին՝ 80 գրամ խաշած տավարի միս, 2 հատ վարունգ:

 

5-րդ օր

 

Նախաճաշին՝ մի բուռ նուշ և բնական յոգուրտ:

Ճաշին՝ մաղադանոսով, լոլիկներով ու բուլղարական պղպեղով շոգեխաշած տավարի միս՝ պատրաստված թույլ կրակի վրա:

Ընթրիքին՝ ճաշին պատրաստված ուտեստից (մեկ բաժին):

 

6-րդ օր

 

Նախաճաշին՝ 1 բաժակ նարնջի հյութ:

Ճաշին՝ 70 գրամ խաշած բրինձ ու հավկիթ:

Ընթրիքին՝ 1/3 հասած արքայախնձոր:

Այս դիետայի ճաշացանկը շատ է տարբերվում մյուս դիետաների ճաշացանկից և անչափ համեղ է: Ընդամենը 3 օր այս սննդակարգով սնվելու դեպքում արդեն կնկատվել դրական փոփոխություններ՝ ավելորդ կիլոգրամները կայրվեն և կառաջանա թեթևության զգացում:


Աղբյուրը՝ tert.am

loading...