Հղիության ընթացքում երիտասարդ մայրիկների հեմոգլոբինը հաճախ իջնում է, ինչը կարող է հետագայում տարբեր բարդություններ առաջացնել ինչպես մոր, այնպես էլ երեխայի մոտ: Այս պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս մեծ ուշադրություն դարձնել հեմոգլոբինի մակարդակին և վերահսկել դրա տատանումները:
Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը կարելի է բարձրացնել մի քանի եղանակով, սակայն դա կախված է խնդրի բարդության աստիճանից: Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը կարելի է բարձրացնել հատուկ սննդակարգի օգնությամբ, ժողովրդական մեթոդներով կամ հատուկ դեղորայքի միջոցով:
Արյան մեջ հեմոգլոբինի նորման
o 1-ին եռամսյակում՝ 115-135 գ/լ,
o 2-րդ եռամսյակում՝ 112-130 գ/լ,
o 3-րդ եռամսյակում՝ 110-125 գ/լ:
Հարկ է հիշել, որ դեղորայք կարելի է օգտագործել միայն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, իսկ ժողովրդական միջոցներն ու հատուկ սննդամթերքը կարելի է օգտագործել նաև ինքնուրույն:
Սննդամթերքից հարկավոր է օգտագործել նրանք, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Դրանցից են՝ հնդկաձավարը, նուռը, սև խավյարը, հունական ընկույզը, արքայանարինջը, ծիրանաչիրը, չորացրած սնկերը, ոսպը, կանաչ բանջարեղենը, սև շոկոլադը:
Հեմոգլոբինի մակարդակը վերահսկելու հետ մեկտեղ բժիշկները խորհուրդ են տալիս հետևել նաև սաղմի զարգացմանը, քանի որ դրանք անմիջականորեն մեկը մյուսից կախված բաներ են:
Աղբյուրը՝ tert.am