Մարմնի որոշակի հատվածի ցավի դեպքում մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում այդ ախտանշաններին: Սովորաբար համարվում է, որ որովայնի ցավը պայմանավորված է վատ սնունդով, իսկ մեջքի ցավը՝ սխալ դիրքով, մինչդեռ այդ ախտանշանները կարող են վկայել լինել առողջական մի շարք այլ խնդիրների մասին:

Ինչպես գրում է Trending News Portal-ը՝ լինում են դեպքեր, երբ որևէ հատվածի ցավը վկայում բոլորովին այլ օրգանի հետ կապված խնդիրների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական 9 խնդիր, որոնք դրսևորվում են մարմնի որոշակի հատվածի ցավով:

 

1.      Ցավ կրծքի հատվածում

 

 

Ցավի այս տեսակը կարող է վկայել թոքերի հետ կապված խնդիրների մասին: Թոքերում չկան նյարդային վերջավորություններ, ուստի դրանք չեն կարող ցավել, ինչի հետևանքով էլ խնդիրը դրսևորվում է կրծքի ցավով: Հիվանդության ախտանշաններից կարող է լինել նաև հազն ու դժվարացած շնչառությունը:

 

2.      Ցավ թիակների ու կողոսկրերի միջև

 

 

Սա կարող է լինել գաստրիտի ախտանշան, իսկ եթե ցավն ի հայտ է գալիս ուտելուց որոշ ժամանակ անց, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել խոցային հիվանդությամբ:

 

3.      Կրծքի ճնշող ցավ, որը տարածվում է նաև ձախ ձեռքի հատվածում

 

 

Նման ցավը սրտի նոպայի նախանշան է: Այս դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Հարկ է հիշել, որ կանանց ու տղամարդկանց մոտ ախտանշանները կարող են տարբեր լինել, սակայն ամեն դեպքում բժշկին դիմելը պարտադիր է:

 

4.      Ցավ պորտի հատվածում

 

 

Այս դեպքում ցավի պատճառ կարող են դառնալ աղիների հետ կապված աննշան խնդիրները: Սակայն եթե ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, տենդով ու ախորժակի կորստով, ապա հնարավոր է, որ խնդիրը պայմանավորված է որդանման ելունի բորբոքումով:

 

5.      Որովայնի աջ հատվածի ցավ

 

 

Եթե նման ցավն ուղեկցվում է փորկապությամբ, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել հաստ աղիքին:

 

6.      Ցավ որովայնի վերին հատվածում

 

 

Սա վկայում է ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների մասին: Այս ախտորոշումը հաստատող հավելյալ ախտանշանների շարքին են դասվում տենդը, սրտխառնոցը, տախիկարդիան ու քաշի կորուստը:

 

7.      Մեջքի ցավ

 

 

Այս դեպքում ցավը կարող է վկայել երիկամների հետ կապված խնդիրների մասին: Հաճախ ցավի այս տեսակը մարդիկ շփոթում են մկանների ձգումից առաջացած ցավի հետ:

 

8.      Ցավ աջ կողատակում

 

 

Այս դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել լեղապարկի և լյարդի վիճակին: Եթե ցավը մշտական է և ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով ու մաշկի դեղնածությամբ, ապա այն անկասկած պայմանավորված է այս օրգանների հետ կապված խնդիրներով:

 

9.      Ցավ որովայնի ստորին հատվածում

 

 

Նման ցավով դրսևորվում է որդանման ելունի բորբոքումը: Այս դեպքում ցավն ուժեղանում է քայլելիս կամ հազի ժամանակ: Եթե ի հայտ են գալիս նաև մրսածության ախտանշաններ, դող, տենդ, փորլուծություն ու փսխում, ապա հարկավոր է շտապ դիմել բժշկին:


Աղբյուրը՝ tert.am

loading...