Լիա Զախարյանի եւ Սարո Թովմասյանի համագործակցության մասին արդեն խոսել ենք: Ամռանը դերասանուհին նկարահանվել է երգչի «Խոստանում եմ» տեսահոլովակում: Օրեր առաջ Լիան նոր ֆոտոշարք է իրականացրել, որը կրում է «Մայրամուտ» խորագիրը: Ինչպես նշել է, նման կերպար ստեղծելու առաջարկը ստացել է վերոնշյալ հոլովակի նկարահանման ժամանակ:

 
Լիա Զախարյանը
 


«Գաղափարը ոճաբան, դիմահարդար Սյուզաննա Մարտիրոսյանինն է, ում հետ նախկինում էլի աշխատել եմ: Առաջարկեց գույների եւ կերպարի միջոցով պատկերել բնության այդ երեւույթը: Նա իմ դեմքը նմանեցնում է արեւի, նշում է`պատկերել է արեւ`իր արեւի դեմքին:)»,-BRAVO.am-ին ասել է նա:

Լիայի խոսքով` մինչ լուսանկարվելը հանդիպել է դիմահարդարի հետ, քննարկել են կերպարը, որոշել գույները, երանգները: Իսկ նկարահանման օրը բարդ, բայց շատ հաճելի է անցել.«Գրեթե 5 ժամ առանց դադարի աշխատել ենք: Շատ դժվար էր, բայց վերջում ստացանք սպասված արդյունքը: Լուսանկարները նայելիս ինձ չտեսա, այլ բնության այդ հրաշք երեւույթը` մայրամուտը: Անսովոր էր»:

 
Լիա Զախարյանը
 


Ֆոտոշարքն ավարտելուց հետո նա անմիջապես գնացել է նկարահանման հրապարակ: Ինչպես նշել է՝ բոլորը զարմացել են, չեն ճանաչել, իսկ սերիալի դիմահարդարին այն իսկապես դուր է եկել, անգամ համոզել է ամբողջությամբ չմաքրել:

Ի դեպ,  դերասանուհին կերպարի վերաբերյալ տարբեր կարծիքներ է լսել: Շատերն ասել են, թե նա առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ է: Լիան համամիտ է այդ կարծիքին, սակայն նշում է՝ բոլորին չի կարող ասել, որ ընդամենը թեմատիկ դիմահարդարում է՝ հատուկ միջոցառման ու լուսանկարահանման համար:


Աղբյուրը՝ Bravo.am

loading...