Մարբեյը՝ Մարինե Հակոբյանը, իր ծննդյանն օրն անցկացրել է համերգային միջավայրում։ Ջազ-երգչուհին «Armenian Jazz Big Band»-ի մենակատարն է եւ տարեդարձին ելույթ է ունեցել Արմեն Հյուսնունցի ղեկավարած նվագախմբի հետ։

 
Մարինե Հակոբյանը ելույթ է ունեցել իր 29-ամյակին
 


«Ինձ համար պատասխանատու ելույթ էր, քանի որ բեմում հայկական ջազի վարպետներն էին՝ Տիգրանը Համասյանը, Վահագն Հայրապետյանը, Լեւոն Մոլխասյանը եւ շատ ուրիշներ։ Լավ տրամադրությամբ նշեցինք, ամենակարեւոր մաղթանքներից այն էր, որ լինեմ սիրված ու կայացած կին։ Հիմնականում մաղթում են այն, ինչի պակասը, կարծում են, ունեմ՝ նպատակների իրականացում, ընտանիք կազմել, նորանոր հաջողություններ եւ այլն։ Շնորհավորանքներ ստացա այնպիսի մարդկանցից, որ չէի սպասում։ Կարծում եմ՝ տարեդարձն այն առիթն է, որ քեզ հիշում են մոռացված մարդիկ»։

 
Մարինե Հակոբյանը ելույթ է ունեցել իր 29-ամյակին
 


Նախորդ տարի համերգ-երեկույթով տարեդարձը նշանավորած երգչուհին 29-ամյակը հատուկ չի կազմակերպել, խոստովանում է, որ իրականում չի սիրում իր ծննդյան օրը, այդ պատճառով էլ համերգային տարբերակն է ընտրում.«Ուզում էի հանգիստ մթնոլորտում երգելով անցկացնել, բայց աշխույժ օր ստացվեց։ Կարծում եմ՝ հաջորդ տարի՝ 30-ամյակիս, կրկին կերգեմ, պլանավորում եմ մենահամերգ մեծ բեմում»։

Մարինեն գրեթե ամեն օր ելույթներ ունի, պրոդյուսերի հետ չի աշխատում, հիմնականում ինքն է համերգային հարցերով զբաղվում։ Նրա խոսքով՝ ծանրաբեռնված շրջան է, պատրաստվում է Երեւանի ջազ փառատոնին։ Սենեգալից հրավիրել է Պակո Սարին, որի հետ ծանոթացել է Վրաստանում կայացած «Մեկ Կովկաս» փառատոնի ժամանակ.«Նա երգում է աֆրո-բլյուզ, ռեգգի ոճերում։ Նոր երգ է գրել, որը պիտի միասին կատարենք, նույնիսկ վերնագրիրը չենք որոշել։ Պրեմիերան կհնչի երեւանյան ջազ փառատոնին՝ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին։ Միասին ելույթ կունենանք երեք տարբեր վայրում»։

 
Մարինե Հակոբյանը
 


Օրեր առաջ Արմեն Հյուսնունցի ղեկավարած նվագախմբի հետ նա մասնակցել ռուսաստանյան համերգային ուղեւորությանը։ Վահագն Հայրապետյանի, Արտակ Ներսիսյանի, կրտսեր Ջիվան Գասպարյանի եւ նվագախմբի հետ հանդես են եկել Սոչիում, Մոսկվայում, Կրասնոդարում եւ Դոնի Ռոստովում.«Հանդես ենք եկել Ռոստովի 14-րդ միջազգային ջազ փառատոնին, որտեղ ներկա էր աֆրո-ամերիկացի ջազ երաժիշտ Ջոնի Օ'նիլը։ Մյուս քաղաքներում ընդհանուր համերգներ էին, մենք շեշտը դրել էինք հայկական ֆոլկ երաժշտության վրա, ինչը ռուս հանդիսատեսի համար նորություն էր։ Մոսկվայում մեզ միացավ Մարիամ Մերաբովան, հրաշալի շրջագայություն էր»:

 



Աղբյուրը՝ Bravo.am

loading...