«Միսս Արմենիա 2017»-ն այս շաբաթվա ամենաթեժ թեմաներից է: Մրցույթի շուրջ ծավալված խոսակցությունները չեն դադարում: Մարդկանց մեծ մասն այնքան էլ համաձայն չէ ժյուրիի ընտրությունների հետ, ավելին՝ ավելին, քննարկվում են ոչ միայն հաղթող մասնակիցը, այլեւ 24 աղջիկները:
Life.panorama.am-ը «Միսս Արմենիա 2017»-ի մասին խոսել է մասնակիցներից մեկի՝ բալետի պարուհի, դերասանուհի Արմինե Մանուկյանի հետ, ով արժանացավ «4-րդ Վիցցե Միսս» տիտղոսին:
- Արմինե, այդքան սպասված «Միսս Արմենիա 2017»,-ն այլեւս պատմություն է: Որպեսմասնակից՝ ինչպե՞ս կամփոփեք արդյունքները:
- Արդյունքներն արդեն ամփոփոված են, հաղթողը՝ ընտրված:
- Այս մրցույթը բուռն քննարկվեց դեռեւս մինչեւ կայանալը, սպասելիքները մեծ էին, որոնք կարծես թե այնքան էլ չարդարացան: Մարդիկ հիմա ավելի շատ խոսում ենմրցույթի թերությունների, կազմակերպչական բացթողումների մասին: Այս առումով ի՞նչկարծիք ունեք դուք:
- Որպես անհատ՝ ընդհանուր առմամբ գոհ եմ: Ինչ խոսք, գուցե թերություններ եղել են, բայց ես իմ կողմից փորձել եմ դրանք չնկատել եւ արել եմ բոլորովին հակառակը՝ նկատել եմ միայն դրական կողմերը:
- Կազմակերպչական հարցերից զատ թեժ քննարկվում են նաեւ մասնակիցները եւ «ՄիսսԱրմենիա» տիտղոսին արժանացած Լիլի Սարգսյանը: Հետաքրքիր է՝ դուք համաձա՞յն եքժյուրիի ընտրության հետ:
- Այս հարցը չեմ ուզում մեկնաբանել, քանի որ ժյուրին իր ընտրությունն արդեն կատարել է, եւ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Լիլիին:
- Արմինե, նման մրցույթներից հետո մշտապես մի հարց է հնչում՝ որքանո՞վ էր այնարդար: Այս հարցի շուրջ, ո՞րն է Ձեր պատասխանը:
- Դժվարանում եմ պատասխանել հարցին՝ արդյոք արդար էր, թե ոչ, քանի որ մրցույթն արդեն կայացել է, ես եւ նպատակահարմար չեմ գտնում խոսել մի բանի մասիին, որն արդեն եղել է:
- Նկատելի էր, որ դուք շատ ինքնավստահ էիք բեմում, դա հարազատ բեմի արդյունքնէր, թե Ձեր տվյալների առավելության գիտակցումը:
- Այո, իմ կեցվածքն է այդպիսին եւ իմ բնույթը, ինչը թույլ է տալիս ավելի վստահ զգալ ցանկացած բեմում: Ինչու չէ, դա նաեւ երկար տարիների քրտնաջան եւ ծանր աշխատանքի արդյունքն էր, քանի որ մինչեւ մրցույթին մասնակցելը, երկար տարիներ աշխատել եւ ստեղծագործել եմ մեծագույն արվեստներից մեկում՝ բալետում: Ինձ համար ելույթ ունենալ բեմում եւ զգալ ինձ ինքնավստահ, շատ հոգեհարազատ երեւույթ է: Այս բեմը կարող է դժվարություն եւ փորձություն հանդիսանալ անփորձ մասնակիցների համար, ովքեր մեծ բեմերում ելույթ չեն ունեցել: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իմ երկրորդ տունն է:
- Արմինե, բնականաբար, դուք եւս սպասում էիք հաղթանակի: Հիասթափություններունեցա՞ք:
- Իհարկե, ոչ: Իսկ ո՞վ է ասում, որ ես հաղթանակած չեմ: Յուրաքանչյուրի համար հաղթանակը յուրովի է ընկալվում: Մեկի համար մասնակցելն այդ մրցույթին արդեն հաղթանակ է, մյուսի համար նախընտրական փուլն անցնելն է հաղթանակ: Իմ հաղթանակի մասին վկայում է հանդիսատեսի եւ դիտորդների բազմաթիվ ջերմ ու բարի մեկնաբանությունները: Ես լավագույն հնգյակում էի, իսկ դա ինձ համար հաղթանակ էր:
- Արմինե, ասում են, թե մրցույթներից հետո մասնակիցները ընկերներ են դառնում. անկեղծորեն ասեք՝ նոր ընկերուհիներ ձեռք բերեցի՞ք:
- Ինձ համար ընկեր ասվածը շատ թանկ է: Չեմ կարծում, որ երկու շաբաթվա ընթացքում կարելի է ընկերներ ունենալ: Դա երկար տարիներ է պահանջում: Այնպես որ, այս հարցին պատասխանեմ այսպես՝ ընկերներ ոչ, չունեցա, բայց հաճելի մարդկային շփումներ եղան:
-Հիմա, երբ արդեն նաեւ որպես մոդել ներկայացաք, հնարավո՞ր է, որ առաջիկայում այդոլորտում եւս Ձեզ փորձեք:
- Այս հարցի շուրջ կմտածեմ: Եթե լինեն հետաքրքիր առաջարկներ, միգուցե համաձայնեմ:
Աղբյուրը՝ Life.panorama.am