Գեղեցիկ երևալու կամ թվալու համար ոմանք պատրաստ են ամեն ինչի՝ սկսած ֆիթնեսի հաճախելուց, վերջացրած ամենատարօրինակ սարքեր օգտագործելուց։ Լատվացի լուսանկարիչ Էվիյա Լայիվինան իր «Գեղեցկության մարտիկները» ֆոտոնախագծի շրջանակներում փորձել է ցույց տալ, թե հանուն գեղեցիկի կարծրատիպային չափանիշների որոշ մարդիկ ինչերի են ընդունակ։

«Հաջողակ լինելու համար պետք է թե՛ ինքդ իդեալական լինես, թե՛ տեսքդ։ Սրանք են մեր հասարակության մեջ իշխող կանոնները, որոնց մենք կուրորեն հետևում ենք՝ առանց գիտակցելու դրանց հիմարության աստիճանը»,- նշել է լուսանկարիչը։

Լուսանկարներում երևացող աղջիկներից ոմանք կրում են, օրինակ, քթի կառուցվածքը փոխող, կրկնակի դունչը վերացնող կամ դիմագծերը գեղեցկացնող հարմարանքներ։ Փորձեք ինքներդ գուշակել՝ որ սարքը որ «թերությունը» վերացնելու համար է, սակայն լուսանկարիչ Էվիյան հիշեցնում է՝ յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի, իսկ գեղեցիկի ստանդարտներ իրականում գոյություն չունեն։


Աղբյուրը՝ BlogNews

loading...