Պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին բուլղարացի դիետոլոգ է, ինչպես նաև առողջ սննդի մասին տասնյակ գրքերի հեղինակ: Նա կարծում է, որ ծերացումը բնական գործընթաց չէ, այլ հիվանդություն: Մենք ինքներս ենք մեր մարմինը հասցնում վատ վիճակի և դառնում տարբեր հիվանդությունների պատանդ:
Պրոֆեսորը կոչ է անում հետևել սեփական սննդակարգին. «Ճիշտ սնվեք, հաճույք ստացեք կյանքի յուրաքանչյուր ակնթարթից և կլինեք առողջ»:
Խրիստո Մերմերսկին առանձնացրել է մթերքների մի քանի հիմնական խումբ, որոնք պետք է լինեն մարդու ամենօրյա ճաշացանկում. միրգ, բանջարեղեն, յոգուրտ և գինի: Այո, հենց այդ ալկոհոլային խմիչքը, բայց պետք չէ այն չարաշահել: Պրոֆեսորը վստահ է, որ, եթե սննդակարգում ներառվեն այդ մթերքները, ապա դա կարագացնի նյութափոխանակությունը, և որպես հետևանք՝ կնպաստի հեշտ նիհարեցմանը:
Առողջ սնունդ՝ նիհարելու համար
1. Յոգուրտ
Ճապոնիայի Չինաստանի և Կորեայի շատ բնակիչներ մի քանի հարյուրամյակների ընթացքում իրենց օրը սկսում են հենց այս մթերքով:
Ահա նախաճաշի բաղադրատոմսը. Յոգուրտի մեջ ավելացնել 1 ճ/գ խնձորի խյուս, նույն չափով մեղր, 1 թ/գ դարչին և 40 կաթիլ մեղրամոմի թուրմ: Եթե շատ քաղցած եք, կարող եք ավելացնել 1 հատ բանան:
2. Բանջարեղեն
Գազարով, սխտորով և թթվասերով աղցան պատրաստեք: Այդպիսի աղցանը կդառնա թանկարժեք դեղատնային վիտամիններին լավագույն փոխարինողը:
3. Գինի
Նյութերը, որոնք պարունակվում են կարմիր գինու մեջ, ընդունակ են դանդաղեցնել ոչ միայն մաշկի, այլ նաև ամբողջ օրգանիզմի ծերացումը: Յուրաքանչյուր օր պետք է խմել 50 գրամից ոչ ավելի չոր կարմիր գինի:
4. Միրգ
Նախորդ դարի սկզբում մարդիկ կերել են 5 անգամ պակաս շաքար, քան հիմա: Մենք դարձել ենք հեշտ յուրացվող ածխաջրերի պատանդը: Շաքարն ամենուրեք է. գազավորված ըմպելիքներում, հյութերում, քաղցրեղենում և թխվածքներում: Պրոֆեսորը կոչ է անում հրաժարվել վնասակար ածխաջրերի չափազանց օգտագործումից և ամեն օր պատրաստել և օգտագործել պտղամսով բնական հյութ: