Ինչի վրա չի կարելի տնտեսել, ապա դա սնունդն է, որովհետև դա ներդրում է սեփական առողջության և ընտանիքի առողջության մեջ: Հարցը միայն ֆինանսական տնտեսումը չէ. տնտեսել ուժերը, իրոք, օգտակար թարմ սննդի պատրաստման վրա, մեղք է նույն չափով, որքան որ ավելի էժան, բայց ոչ այնքան թարմ և որակյալ մթերք գնելը:

Այս սկզբունքի վրա է կառուցված ամբողջ այուրվեդայական սնունդը: Առողջության համար առավել օգտակար կերակուրը թարմ պատրաստված, հյութալի, քաղցրավուն, յուղոտ, տաք, բուրումնավետ և համեմունքներով համեմված կերակուրն է:

Սնունդը՝ ըստ այուրվեդայի

1. Լավագույն կերակուրն այն է, որը պատրաստվել է ուտելուց 3 ժամ առաջ և նորից չի տաքացվել: Համաձայն այուրվեդայի՝ սա առողջության բանալին է:

2. Կերակուրի համը թարմացնել և օրգանիզմի կողմից հեշտ մարսվելու ընդունակությունը բարձրացնել կօգնի կիտրոնի հյութը: Մատուցելուց առաջ կերակուրը ցողեք կիտրոնի հյութով:

3. Ամբողջ բանջարեղենը և կանաչեղենն օգտակար է օգտագործելուց 30 րոպե առաջ թրջել քրքումի լուծույթի մեջ:

2 լ ջրի մեջ 1 թ/գ քրքումը բավարար կլինի: Քրքումի լուծույթն ազատում է բանջարեղենը յուրաքանչյուր տեսակի քիմիական նյութերից, նիտրատից, մաքրում է վտանգավոր միկրոօրգանիզմներից:

4. Եթե պետք է կերակուրը պատրաստել թարմ լոլիկով, բայց լոլիկ չկա, այն հեշտ է փոխարինել կիտրոնի հյութով, կամ 2 ճ/գ առանց հավելումների յոգուրտով:

5. Լոլիկով յուրաքանչյուր կերակուրի մեջ անհրաժեշտ է մի փոքր շաքարավազ ավելացնել: Այն օգնում է օրգանիզմին լավ մարսել կերակուրը:

6. Նույնիսկ աղի կերակուրների մեջ խորհուրդ է տրվում եփելու ընթացքում մի փոքր շաքարավազ ավելացնել:

7. Յուրաքանչյուր հատիկեղեն պատրաստելուց առաջ անհրաժեշտ է մի փոքր տապակել:

8. Յուրաքանչյուր կերակրատեսակի համը կբարելավի կավե ամանը:

9. Առավոտյան կերակուրը հիմնականում պետք է քաղցր լինի, երեկոյան՝ չեզոք: Ճաշի ժամին կերակուրը պետք է պարունակի բոլոր համերը՝ դառը, աղի, թթու, կծու և այլն: Այսպիսի սխեման համարվում է ամենաօգտակարն առողջության համար:

10. Սնունդն ըստ այուրվեդայի՝ կրկնակի օգտակար է կանանց համար. այն օգնում է ստաբիլ պահել քաշը, չծերանալ ժամանակից շուտ, պահպանել մաշկը հոյակապ վիճակում:

11. Միրգը գերադասելի է ընդունել հիմնական կերակուրից առանձին: Չի կարելի միրգը ուտել կաթնամթերքի հետ: Օրինակ կաթնային կոտեյլը (բանան + կաթ) ըստ այուրվեդայի համարվում է թույն և կարող է դառնալ լուրջ մաշկային հիվանդությունների պատճառ:
Հիվանդություններից խուսափելու համար սնվեք թարմ, համեղ և առողջ սնունդով. ահա այուրվեդայական օրենքը, որին պետք է հետևի յուրաքանչյուրը:

loading...