Էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե երգչուհի Լիդուշիկի հորը՝ Հրաչյա Առաքելյանին, բերման են ենթարկել, քանի որ նա կրակոցներ է արձակել և խախտել հասարակական կարգը։ 

Ըստ լուրերի՝ նա քրեական հեղինակություն է՝ «Ղզղզ» մականունով։ Tert.am Life-ն այս մասին խոսեց երգչուհու տատիկի՝ տկն Գոհարի հետ, որը հանդիսանում է նրա պրոդյուսերը։

Վերջինս պարզաբանեց, որ Լիդուշիկի հայրը սննդի կետ ունի, որի շուրջ շներ են հավաքվում։ «Նա իրեն պատկանող գազով ատրճանակով օդ է կրակել։ Այդ ատրճանակն ունենալու համար նա ունի համապատասխան թույտվություն։ Բնականաբար, օրինապահ մարմինները եկել են պարզելու, թե ինչ է եղել։ Նրան չեն ձերբակալել»,- ասաց տկն Գոհարը։ Ըստ նրա՝ շների ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

 «Պարզապես, նրանց պետք էր ցրել, որպեսզի մարդիկ չվախենան գալ սննդի կետ»,- հավելեց տկն Գոհարը։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե նա հայտնի է որպես քրեական հեղինակություն՝ Ղզղզ մականունով, տկն Գոհարի մոտ ծիծաղ առաջացրեց։ «Քրեական հեղինակությունը չի նստում սննդի իր կետում և անձամբ պատասխանում զանգերին։ Ինչ վերաբերում է իր մականվանը՝ մենք նույնիսկ մոռացել էինք դրա մասին։ Իրեն մանկության տարիներին էին այդպես դիմում»,- նշեց տկն Գոհարը։ Նա նկատեց, որ իրենց ընտանիքն ապրում է բնականոն կյանքով, իսկ միջադեպի պատճառով որևէ մեկը չի տուժել։

 

Աղբյուրը՝ Tert.am

loading...