Դիզայներ Գեորգի Հարությունյանը, որը հանդիսանում է երգիչ Մհերի պրոդյուսերը, երեկ ամուսնացել է։ Նա և ընտրյալը` Հասմիկը,  միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Սաղմոսավանքում։ Այնուհետև խնջույքը շարունակվել է ռեստորանում։

Գեորգիի հարսանիքին ներկա են եղել շոու բիզնեսի հայտնի դեմքերից շատերը`  Մհերը, Արամեն և Աննա Թովմասյանը, Արամ MP3-ն, սոնան, Սյոմա Կոդաբաշյանը, Անդրեն, Լուիզա Ներսիսյանը,  Արմինե Գրիգորյանը, Անչոկը, Արփին, Մհերը, Գրիշա Աղախանյանը և Շողեր Թովմասյանը, Արայիկ Գաբաջյանը, Սոֆյա Դիլանյանը, Գայա Արզումանյանը, Ավետ Բարսեղյանը և այլք:

Այժմ զույգը մեկնել է մեղրամսի։


Աղբյուրը՝ tert.am

loading...