Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը «երջանկության նամակ է գրել» իր էջի բաժանորդներին։

Նա գրառում է հրապարակել Ինստագրամում, որը կոչել է «Երջանկության նամակ»։

«@jannalevina_martirosyan օգտահաշիվը կյանք է երկարացնում: Այս հաշվի բաժանորդները 16 տարով ավելի երկար կապրեն, քան էջին չբաժանորդագրված քաղաքացիները: 100%-ով (որպես հայի կին՝ երդվում եմ ինստագրամով): Այս նամակն ուղարկում եմ քեզ՝ իմ բաժանորդ, որպեսզի դու նրան օգնես անցնել ամբողջ Երկրով: Այս նամակը  քեզ մոտ երկար մի պահիր, դու պետք է 96 ժամվա ընթացքում «կիսվես» դրանով և հավանես: 20 օրինակ ուղարկիր քո բաժանորդներին, ընկերներին և ծանոթներին: Եվ մի քանի օր անց բարի լուր կամ հաճելի անակնկալ կստանաս»,- գրել է Լևինան։

Նա նշել է, որ օրինակ՝ իր բաժանորդներից Միխայիլ Բերլիոզն այս նամակը չտարածեց և տրամվայի տակ ընկավ, իսկ Մարգարիտա Նիկոլաևնան տարածեց այն և հաջողությամբ ամուսնացավ:

Հումորի զգացումով ամուսնուն չզիջող Լևինան գրառման վերջում որպես հետգրություն զգուշացրել է` նամակը Ռուսաստանի փոստով չուղարկեք, եթե չեք ուզում, որ ձեր գործողությունները հակազդեցության վերածվեն:


Աղբյուրը՝ BlogNews

loading...