Life.panorama.am-ը գրում է. Հոլանդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմի մասին կայքն արդեն պատմել է: Ֆիլմի գլխավոր դերակատարը Էմիլ Գալստյանն է:
Կայքի հետ զրույցում Էմիլը պատմեց, որ ռեժիսորը վաղուց է իրենով հետաքրքրված եղել, իսկ ավելի ուշ ծանոթացել են գործընկերներրի միջոցով և եկել ընդհանուր հայտարարի: «Երբ ծանոթացա սցենարին, կերպարս միանգամից հետաքրքրեց, քանի որ ժանրային առումով խիստ տարբերվող էր նախկինում մարմնավորածս դերերից: Ուզում էի, որ մարդիկ ինձ այլ ժանրերում ևս տեսնեին»,- նշեց դերասանը:
Խոսելով ռեժիսորի հետ աշխատանքի մասին` Էմիլը նկատեց. «Ռեժիսորը` Արամը, յուօրինակ մարդ է, նա բոլորից տարբեր է մտածում և ապրում: Շատ նվիրված է իր գործին և ամեն տեղ փորձում է տեսնել իր նախընտրած գույները: Կարելի է ասել` նա ամբիցիոզ է, որը միայն դրականորեն է անդրադառնում իր աշխատանքի վրա: Նրա հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ որպես ռեժիսոր շատ պահանջկոտ է և բծախնդիր: Նա մեր հայաստանյան ռեժիսորներից շատ տարբեր է, միևնույն ժամանակ նաև շատ հետաքրքիր»:
Էմիլ Գլաստյանը հրաժարվեց խոսել իր հերոսի մասին`նախընտրելով, որ մարդիկ անձամբ նրան բացահայտեն ֆիլմը դիտելիս:
Անդրադառնալով խաղընկերներին` դերասանը հավելեց. «Շատ եմ կարևորում, որ խաղընկերներս պրոֆեսիոնալ լինեն: Չնայած ֆիլմում հերոսս սիրահարավում է Ադրիանա Գալստայնի հերոսուհուն, բայց միասին շատ տեսարաններ չենք ունեցել: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ Ադրիանան կարողացել է իր խաղի միջոցով էմոցիա փոխանցել, ինչը շատ ողջունելի է»:
Աղբյուրը՝ 168.am