Life.panorama.am-ի զրուցակիցն է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանն, ում այս շրջանում տեսնում ենք Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարում:
– Միլենա, նախ կխնդրեմ պատմել, թե «Հոսանքին հակառակ» հեռուստաֆիլմում ինչպե՞սկայացավ Ձեր ու Մհեր Մկրտչյանի համագործակցությունը:
– «Կյանք ու կռիվ» ֆիլմերից հետո շատ դերասանների համար մեծ ձեռքբերում կլիներ աշխատել Մհեր Մկրտչյանի հետ, և ես էլ բացառություն չէի: Ցանկությունս մեծ էր, բայց չէի ակնկալում, որ հնարավորություն կընձեռնվեր: Հետո ամեն ինչ շատ արագ ստացվեց: Առաջարկ ստացա մասնակցել այս ֆիլմաշարի քասթինգին, զրուցեցինք Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո ես նրան վստահեցի, նա` ինձ:
– Այս ֆիլմում բավականին համարձակ հերոսուհու եք մարմնավորում: Իհարկե, աշխարհնայլևս չի զարմանում կիսամերկ դերասանուհու տեսնելիս կամ թե համբույրի կադրերից, բայց պետք է խոստովանել, որ մեր երկրում նման տեսարաններում դեռևս ամենդերասանուհի չէ, որ համաձայնում է նկարահանվել, քանի որ մարդիկ ևս դեռևսզարմանքով են նայում նման տեսարանները: Հետաքրքիր է՝ կիսամերկ նկարահանվելուհամար հատուկ պահանջներ ունե՞ք և չե՞ք մտածում հանրության վերաբերմունքի մասին:
– Պետք է հստակ իմանալ, թե ինչ ռեժիսորի հետ ես աշխատում, նաև շատ կարևոր է, թե ինչ ստեղծագործական խումբ է, ինչ ֆիլմ: Հարկավոր է լավ ծանոթ լինել սցենարին և ամենակարևորը վստահել այն մարդկանց, ում հետ ստեղծագործում ես: Մ. Մկրտչյանն առաջին ռեժիսորն է, ում ես վստահել եմ: Ամեն ինչ արվել է գեղեցիկ, ճիշտ և գլխավորը` էսթետիկ: Հույսով եմ` հանրությունը կնկատի կերպարի ավելի ներքին շերտերը, իսկ դրանք շատ են ու ավելի հետաքրքիր:
– Ո՞վ է Ձեր հերոսուհին, ո՞րն է նրա ներգործությունը այս ֆիլմում: Նկատելի է, որ նա խորհրդավոր է և դժվար բացահայտելի:
– Մի քանի նախադասությամբ բացատել հերոսուհուս ամբողջ էությունը, չի ստացվի, և հաստատ հեռուստադիտողի համար անհետաքրքիր կլինի հետևել կերպարի զարգացումներին: Թող կերպարը մնա խորհրդավոր, ինչպես դուք բնորոշեցիք նրան:
– Միլենա, նկարահանվել եք «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելովգլխավոր հերոսուհուն: Կպատմե՞ք այս ֆիլմի մասին: Ի դեպ՝ նկատեցի, որ այդ ֆիլմումկարճ մազերով եք, ֆի՞լմն է «ստիպել» գնալ այդ քայլին:
– «Արթնացիր» ֆիլմի նկարահանումները սկսվել են դեռ դեկտեմբեր ամսին: Առաջարկ ստացա ռեժիսոր Տիգրան Նալչաջյանից, և սցենարին ծանոթանալուց ու Տիգրանի հետ քննարկելուց հետո հասկացա, որ գեղեցիկ աշխատանք կլինի: Կերպարը շատ հակասական է, ֆիլմի կեսից նոր լիարժեք բացահայտվում է, բայց մանրամասն խոսել նրա մասին չեմ կարող, քանի որ սյուժետային շրջադարձերը կբացահայտեմ: Արտաքին փոփոխություններ այսպես, թե այնպես լինելու էին, քանի որ դեպքերը զարգանում են երեք տարբեր ժամանակահատվածներում: Ստացվեց այնպես, որ մի ժամանակահատվածի նկարահանումները վերջացնելուց հետո «Հոսանքին հակառակ» ֆիլմաշարի համար մազերի փոփոխություն արվեց, իսկ դրանից հետո շարունակեցինք «Արթնացիր» ֆիլմի նկարահանումները, ու նորից մազերի փոփոխություն ևս երկու անգամ: Ֆիլմի նկարահանումները դեռ չեն ավարտվել, իսկ պրեմիերան նախատեսվում է գարնանը:
– Թատրոնում նոր եթերաշրջան է: Թատրոնային անցուդարձի մասին կխոսե՞ք, ինչ էսպասվում հանդիսատեսին:
– «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցինք նոր ներկայացում. Իտալական կոմեդիա` Դարիո Ֆոյի «Ամեն գող գող չէ»: Հոկտեմբերին էլ նախատեսվում է նոր մանկական ներկայացման պրեմիերա:
– Միլենա, նկատել եմ, որ Ձեզ այնքան էլ հաճախ չենք կարող տեսնելհեռուստասերիալներում: Ուզում եմ հասկանալ՝ առաջարկներն այնքան շատ չեն, թե Ձերպահանջներին կամ սկզբունքներին դրանք հաճախ համապատասխան չեն:
– Հայաստանում սերիալը նման է գործարանի, որտեղ «ինչ-որ բան» են արտադրում: Քեզնից ոչ ոք չի պահանջում ստեղծագործական աշխատանք: Հարգելով մասնագիտությունս`չեմ կարող հաճույքով աշխատել սերիալում, որտեղ նկարահանվում են բառիս բուն իմաստով բոլորը: Մարդկանց վաճառում են անորակ ապրանք ու հետո ասում, որ հասարակությունը թունավորված է: Ի վերջո, մենք ինքներս ենք ընտրում, թե ինչ անել: Դերասանը ընտրում է, թե որտեղ խաղա, որտեղ` ոչ: Հանդիսատեսն էլ ընտրում է ինչը նայել, ինչը` ոչ: Խոսքս մեծամասնության մասին է, իհարկե, բացառություններ էլ կան: Եթե լինի լավ սյուժե, գրագետ ռեժիսոր, տաղանդավոր դերասաններ, ապա ինչու ոչ, կարելի է նկարել լավ, որակով սերիալ:
– Յուրաքանչյուր դերասան ունի իր կոնկրետ պատկերացումն իր մասնագիտությանվերաբերյալ: Այ հետաքրքիր է՝ ով է դերասանը Ձեզ համար:
– Դերասանը ստիպված է տանջվել, անկանոն գրաֆիկ ունենալ, անքուն գիշերներ անցկացնել, և այդ ամենը որակյալ գործ անելու համար: Այնուամենայնիվ, հաճելի է, երբ հանդիսատեսը գնահատում է աշխատանքդ, այդ ժամանակ հասկանում ես, որ իզուր չեն բոլոր չարչարանքներդ:
– Միլենա, նշանադրված եք: Քանի որ հանրային մարդիկ միշտ ուշադրության կենտրոնումեն, կխնդրեմ պատմել Ձեր սիրելիի մասին՝ ո՞վ է նա, ի՞նչ մասնագիտություն ունի ևինչպե՞ս է վերաբերվում Ձեր աշխատանքին:
– Իմ սիրելին մասնագիտությամբ նկարիչ է: Մասնագիտությանս վերաբերվում է դրական, քանի որ երկուսս էլ արվեստի մարդիկ ենք: Շատ խոսել անձնականի մասին չեմ ուզում, քանի որ դա անձնական է:
Աղբյուրը՝ 168.am