Budetezdorovy.ru-ն գրում է, որ որովայնի փքվածությունը բավական տարածված խնդիր է։ Այս զգացողությունն առաջանում է նյութափոխանակության համակարգում մեծ քանակով գազերի կուտակման հետևանքով։

Որովայնի փքվածության և մեծ քանակով գազերի արտադրության պատճառները

  • Գազերի ավելորդ արտադրությունը կարող է պայմանավորված լինել որոշակի մթերքի օգտագործմամբ, ինչպիսիք են սոխը, լոբին, կաղամբը, ծաղկակաղամբը, բրոկոլին։ Փորկապությունը կարելի է կանխարգելել՝ օգտագործելով մեծ քանակով բջջանյութ պարունակող մթերք և շատ ջուր խմելով։
  • Գազեր կարող են առաջանալ նաև արագ ուտելու ընթացքում մեծ քանակով օդ կուլ տալու հետևանքով։
  • Որովայնի փքվածության ամենատարածված պատճառներից մեկը որոշակի մթերք յուրացնելու անկարողությունն է։ Այս դեպքում օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ ձևով վերամշակել մթերքը, ինչի հետևանքով օրգանիզմում մեծ քանակով գազեր են կուտակվում։ Ցելակիայի դեպքում աղիները չեն կարողանում կլանել գլյուտենը։

Նյութափոխանակության համակարգի աշխատանքը լավացնելու և օրգանիզմի մաքրման գործընթացն արագացնելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է 4 բաղադրիչից, որոնք շատ օգտակար են, իսկ միմյանց հետ համադրելու դեպքում ավելի օգտակար են դառնում։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ կարմիր կաղամբի կտրատած տերևներ
  • 1 կանաչ խնձոր
  • 1 ճաշի գդալ կիտրոնի թարմ քամած հյութ
  • 3 ճյուղ նեխուր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ցանկության դեպքում կարող եք նաև ջուր ավելացնել։

Խորհուրդ է տրվում խմել 10 օր՝ ամեն օր 1 բաժակ, ապա 3-4 օր դադարեցնել և կրկին սկսել։


Աղբյուրը՝ 168.am

loading...