Մեր օրերում շատերն են հետևում մարմնի քաշին և արյան մեջ խոլեստերինի մակարդակին։ Steptohealth.ru կայքը գրում է, որ սմբուկի ջուրն այն միջոցներից մեկն է, որը կարող է օգնել այս խնդիրների դեմ պայքարում։ Այն հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմին ստիպում են ավելի շատ էներգիա ծախսել և դուրս հանել վնասակար լիպիդները։ Սմբուկով ջրի պարբերական օգտագործումը կարող է հրաշալի հավելում դառնալ սննդակարգին, հատկապես՝ եթե ավելորդ քաշի դեմ պայքարը դժվար է։

Սմբուկով ջրի առավելություններն առողջության համար։ Սմբուկի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ բավական մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, միևնույն ժամանակ՝ շատ քիչ կալորիաներ։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում միզամուղ ազդեցություն է ունենում։ Սա օգնում է ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակման խնդրից և բորբոքային պրոցեսներից։ Սմբուկը նաև վիտամին E է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բացի այդ՝ սմբուկը հարուստ է կալիումով և նատրիումով, որոնք լավացնում են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։

Սմբուկի պարբերական օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային, քանի որ լավացնում է նյութափոխանակությունը և հնարավորություն տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սննդային մանրաթելերը լավացնում են աղիների վիճակը՝ կանխարգելելով այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են փորկապությունը, մեծ քանակով գազերի արտադրությունը։ Սմբուկը լավ հագեցնում է, այն մեծացնում է ճարպերի յուրացման հատկությունը։ Սմբուկն օգտագործվում է նաև անեմիայի և իմունային խնդիրների դեպքում, քանի որ մեծ քանակով մագնեզիում և երկաթ է պարունակում։

Ինչպես պատրաստել։ Սմբուկով ջուրը ոչ միայն կամրացնի առողջությունը և թույլ կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմին կապահովի էներգիայի անհրաժեշտ մակարդակով։ Առավելություններից մեկն այն է, որ այն շատ հեշտ է պատրաստվում։

Բաղադրիչներ

• 1 միջին սմբուկ
• 1 կիտրոնի հյութ
• 1 լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

• Հարկավոր է լավ լվանալ սմբուկը։ Այս նպատակով կարող եք նաև խնձորի քացախ օգտագործել կամ կերակրի սոդա։
• Քառակուսի կտրատեք սմբուկը։
• Լցրեք ապակե տարայի մեջ և ջուր ավելացրեք։
• Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք ջրին ու սմբուկին։
• Տարան դրեք սառնարանը, թողեք ամբողջ գիշեր։

Օգտագործման եղանակը

• Որպես դետոքսիկացիայի միջոց օգտագործելու դեպքում հարկավոր է ամսվա ընթացքում 1 շաբաթ շարունակ սմբուկով ջուր խմել։
• Եթե ուժեղ քաղց եք զգում, կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։


Աղբյուրը՝ 168.am

loading...