Պատանի երգչուհի Մեգին այսօր ներկայացրեց իր նոր` «Երազանքներ» տեսահոլովակը, որը նկարահանել է Արմեն Վիրաբյանը։ Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերը գրել է Գայանե Դանիելյանը, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։
Մայրիկի` «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ջանքերով Մեգիի տեսահոլովակի պրեմիերան ազդարարվեց փակ շնորհանդեսով, որին ներկա էին նրա ընկերներն ու հարազատները։Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։
Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է Իրինան։ Հյուրերի ուշադրությունը գրավում էր Մեգիի` հետաքրքիր դիզայնով մեծ տորթը, որը ևս խորհրդանշում էր տեսահոլովակը։
Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Շնորհանդեսի ժամանակ պատանի երգչուհուն անակնկալ էր սպասվում։ Նա հենց այդ պահին իմացավ, որ իր նոր երգերից մեկը դարձել է «Ես քեզ սիրում եմ» խորագրով նոր ֆիլմի սաունդթրեքը