Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Նա նշել է մրցույթի կանոնակարգին առնչվող դրույթներ, որոնք պարտադիր պետք է պահպանվեն։

Tert.am Life–ն Արիստակեսյանի հետ խոսել է «Միսս Հայաստանի» անցկացման կարգի, ինչպես նաև 2012 թվականին անցկացված մրցույթի մասին։ Վերջինս պնդում է 2012–ին սկանդալային դարձած «Միսս Հայաստան» մրցույթն ինքը չի կազմակերպել։ Այն կազմակերպել է Հայկական երկրորդ հեռուստաալիքը։ Մեր հարցին` ինչո՞ւ  է այսօր խոսում, իսկ 2012–ին, երբ մրցույթի անցկացումը լուրջ վնաս հասցրեց մրցույթի հեղինակությունը,  լռեց, Արիստակեսյանը պատասխանեց, որ չի լռել, թեև հրապարակային չի խոսել։ «Ճիշտ է, իմ խոսքը հրապարակային չէր, սակայն ես դա քննարկել եմ մրցույթի կազմակերպիչների հետ։ Այդ մրցույթն իր մակարդակով ավելի լավն էր, քան սա»,– կարծում է նա։

Ըստ Արիստակեսյանի` 2012–ին  աղջիկները համապատասխանում էին չափորոշիչներին։ Արիստակեսյանը վստահեցնում է` մինչև այս անցկացված մրցույթների ժամանակ բոլոր աղջիկներ համապատասխանել են չափորոշիչներին։

«Ես դեմ եմ, որ նախընտրական փուլերը  չլուսաբանվեն։ Եթե տեղյակ չենք նախընտրական փուլերից` ինչ իմանանք` քանի աղջիկ է եկել, ինչպես է ընտրություն արվել, արդար է ավել, թե ոչ։ 2012-ի մրցույթի միակ  սխալն այն էր, որ զտում չէր արվել մինչև նախընտրական փուլը և հետո ցուցադրել  էին նախընտրական փուլի արդյունքները»,– ասաց նա։

Նա շեշտեց, որ մրցույթին պետք ներկայացված լինեին մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից։ Հարցին` եթե մարզում չկա չափորոշիչներին համապատասխան աղջիկ, ինչ անել, Արիստակեսյանը պատասխանեց. «Չի կարող այդպես լինել, որ մարզերում համապատասխան աղջիկներ չգտնվեմ։ Այդպես մենք կվիրավորենք մարզերի բնակչությանը։ Եթե չես գտել, նշանակում է վատ ես ման եկել, չես ապահովել  ազգային մրցույթ։ Հայտարարվեց, որ մասնակից կլինի նաև Արցախից, սակայն չեղավ։ Արցախի մասնակցությունը կարևոր քաղաքական  պետք է լուծեր։ Գեղեցկուհիներ պետք է լինեին բոլոր մարզերից։  Մեր ժամանակ բոլոր մարզերը, գրեթե միշտ, ներկայացված են եղել։ Ազգային մրցույթը դրանով է պայմանավորված, իսկ համահայկական մրցույթը  բոլորովին այլ բան է։ Ազգայինն ու համահայկականը չեն կարող միավորվել մի տեղ իրավական առումով։ Ենթադրենք, մեկին, զոռով–շառով տանք անձնագիր, բայց պետք է ցույց տրվի, որ  6 ամիս գրանցված է Հայաստանում»։

Ըստ նրա` ինքը փորձել է համագործակցել, սակայն հակառակ կողմը չի համաձայնել։

Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա» 2006 Լուսինե Թովմասյանը ընդգրկված էր «Միսս Արմենիայի» ժյուրիի կազմում։ Արիստակեսյանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով  նա և մյուս գեղեցկուհիները կկանգնե՞ն իր կողքին, եթե նախաձեռնի մրցույթ։ Վերջինս միանշանակա պատասխան չտվեց` նշելով, որ «Միսս Հայաստանից» հետո յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։ «Ես որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել։ Թե՛ Իրինա Թովմասյանը, թե՛ Մարինա Վարդանյանը, թե՛, անգամ, Գոհար Հարությունյանը եղել են իմ կազմակերպած մրցույթների ժյուրիի կազմում։ Ի դեպ, ժյուրին միշտ եղել է պրոֆեսիոնալ։ Եղել են մշակույթի գործիչներ, գեղեցկությունը գնահատող անձիք։  Ժյուրիի արձանագրությունները պահպանվում են մինչև օրս»,– ասաց նա։

Հարցին` իր կարծիքով  ժյուրին այստեղ պրոֆեսիոնալ չէ՞ր, Արիստակեսյանը չցանկացավ պատասխանել։ Իսկ հաջորդ հարցին` ինչպե՞ս է վերաբերում, երբ հովանավորներն են ընդգրկվում ժյուրիի կազմում պատասխանեց, որ դեմ է դրան։

 

Աղբյուրը՝ Tert.am Life

loading...